ԱԴԱՄ ՍԵՎԱՆԻ

Դերասան, պարող

Ադամ Մանուչարյան

Ծնվել է 1992թ. հունիսի 29-ին, Լոս Անջելեսում: Ունի հայկական և իտալական արմատներ։ Սկսել է պարել մանուկ հասակից։ Պատանեկան ժամանակից այցելել է իր ծնողների (Էդիտա և Գագիկ Մանուչարյաններ) հիմնած պարի ստուդիա։ Նկարահանվել է մանկական հագուստի գովազդում, պարուհի և դերասան Էլիսոն Սթոների հետ։ Մասնակցել է անգլիական «ՖլայՔիդզ» հեռուստաշոուին, որը հեռաձակվել է «CBS» հեռուստաալիքով։ Նկարահանվել է «Քայլ առաջ 2: Փողոցներ» ֆիլմում, կերպարանավորելով Ռոբերդ Ալեքսանդր Երրորդի կերպարը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2008թ.։ Իր դերի համար Հոլիվուդյան մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի։ Նկարահանվել է նաև «Քայլ առաջ 3» ֆիլմում, որը հանդիսատեսի դատին է հանձնվել 2010թ.։ Պարել է արտասահմանյան մի շարք տեսահոլովակներում (Mase - Breathe, Stretch, Shake, Will Smith's - Switch, T-Pain - Church, NLT - That Girl և այլն)։ Բեմադրել է «NLT» խմբի «Կարմա» տեսահոլովակի պարերը։ Նկարել է Մայքլ Ջեքսոնի «Թրիլեր» տեսահոլովակի ռիմեյքը։ Համալրել է Ջոն Չուի հիմնադրած պարի խմբի շարքերը, որը հայտնի է «ACDC» կամ «Adam/Chu Dance Crew» անուններով։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար