Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

Պողոս Զուրաբյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան

Դերասանուհի

Սոս Սոսյան

Դերասան

Ռուբեն Սանոյան

Դրամատուրգ, գրաքննադատ

Նոնա Գաբրիելյան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան

Քանդակագործ

Գրիգոր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱԲՐԱՀԱՄ ՄԱՄԻԿՈՆԵԻՑ

Մատենագիր, եկեղեցական գործիչ

6-րդ դար

Աբրահամ Մամիկոնյան

Եղել է Տարոնի թեմի առաջնորդը, Մամիկոնյան նախարարական տան եպիսկոպոս։ Կենսագրական տվյալներ չեն պահպանվել։ Ստորագրել է որպես աթոռակից Հովհաննես Բ Գաբեղենցի (557-574թթ) կաթողիկոսի՝ Սյունյաց և Աղվանից եպիսկոպոսներին ուղղված երկու թղթերի տակ («Գիրք թղթոց»)։ Աղվանից Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի խնդրանքով գրել է «Թուղթ առ Վաչագան արքայ Աղուանից» և «Կանոնք Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի առ Վաչագան Աղուանից արքայ» խրատականները։ Համարվում է նաև 5-րդ դարի հույն եկեղեցական պատմագիր Սոկրատի «Եկեղեցական պատմություն» երկի թարգմանիչը կամ խմբագրողը (Փոքր Սոկրատ կոչված խմբագրությունը)։ Նրա անունով մեզ է հասել «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» երկը, որը Հայ եկեղեցական մատենագրության ուշագրավ գործերից է։ «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» երկը առատ նյութ է տալիս Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեստորի դավանաբանական վեճի, Եփեսոսի Գ տիեզերական ժողովի, նրա գումարման հանգամանքների, ընթացքի, պետության վերաբերմունքի և միջամտության, կյուրեղյանների ու նեստորականների անհաշտ պայքարի մասին։ Անցուդարձերի նկարագրությունից երևում է հեղինակի հակվածությունը դեպի կյուրեղյան-եփեսոսյան դավանությունը։ Հայ մատենագրության մեջ գրվածքը եզակի է նշված պատմական դեպքերի հանգամանալի շարադրանքով։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար