
Վիկտորիա Աղանուր
Բանաստեղծ

Աշոտ Մամաջանյան
Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան
Օպերային երգիչ

Վահագն Տատրյան
Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան
Կինոռեժիսոր, դերասան

Գերասիմ Լիսիցյան
Դերասան

Միհրան Ավետիսյան
Գեղանկարիչ

Վահագն Սիմոնյան
Դերասան

Գոհար Գալստյան
Բանաստեղծ, արձակագիր

Արտյոմ Կարապետյան
Հաղորդավար

Սոնա Թորոսյան
Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան
Դաշնակահար, երգահան

Վլադիմիր Արզումանյան
Երգիչ
ՊՈՂՈՍ ՂՈՒԿԱՍՈՎ

22 հունվար, 1858 - 22 դեկտեմբեր, 1937
Պավել Ղուկասյանց
Ծնվել է Շուշիում: Եղել է նավթարդյունաբերող, հրատարակիչ Աբրահամ Ղուկասովի եղբայրը, Ռուսաստանի տոհմիկ պատվավոր քաղաքացի: Ուսանել է Մոսկվայի առևտրական գիտուրյունների համալսարանում։ 1878թ. ավարտել է Դրեզդենի պոլիտեխնիկ ինստիտուտը։ ԱՄՆ-ում ուսանել է Նավթի արդյունաբերություն։ Աշխատել է Բաքվում, եղել է Կասպիական նավթարդյունաբերական ընկերության գործարանի տնօրենը։ 1890թ. եղել է Բաքվի նավթարդյունահանողների խորհրդի նախագահը, 1899թ-ից՝ «Կասպիական ընկերության» նախագահը։ Եղել է մի շարք նավթարդյուբերական ընկերությունների անդամ, 1890-06թթ և 1915-17թթ՝ Բաքվի նավթարդյունաբերողների համագումարի նախագահը։ 1905թ. տեղափոխվել է Պետերբուրգ, 1906-12թթ եղել է Պետական դումայի անդամ։ 1916թ. ընտրվել է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական բանկային խորհրդի նախագահ։ 1920-ական թվականներին եղբոր հետ ակտիվ մասնակցել է «Տորգպրոմ» հակահեղափոխական կազմակերպության աշխատանքներին, 1930-ական թվականներին միասին հրատարակել են «Վոզրոժդենիե» թերթը։ Հովանավորել է բազմաթիվ հայերեն գիտական գրքերի հրատարակությունը։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո անցել է Ֆինլանդիա, ապա Ֆրանսիա։ Մահացել է Փարիզում, թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։