
Գուսան Ջամալի
Աշուղ

Հովհաննես Դավթյան
Թարգմանիչ, լրագրող

Աշխեն Թումանյան
Թարգմանիչ

Հարո Ստեփանյան
Կոմպոզիտոր

Թաթուլ Դիլաքյան
Դերասան

Հրանտ Գրիգորյան
Կոմպոզիտոր

Մարտին Ավետիսյան
Բեմադրիչ

Գրիգոր Աղասյան
Գեղանկարիչ

Վերա Հակոբյան
Հաղորդավար, ասմունքող

Շիրվան Մկրտչյան
Գեղանկարիչ

Դերենիկ Վարդումյան
Թմբկահար, դերասան

Հայկ Մարգարյան
Դերասան
ԱԲՐԱՀԱՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ

5-րդ դար
Աբրահամ Զենակացի
Ծնվել է Տայոց գավառի Զենակս գյուղում: Մասնակցել է Վարդանանց պատերազմին: 454թ. պարսից Հազկերտ արքայի հրամանով հայ նախարարների և հոգևորականների հետ տեղափոխվել է Պարսկաստանի Դենշապուհ քաղաք, ուր ենթարկվել է կրոնական հալածանքների և չարչարանքների, կտրվել են նրա ականջները, որից հետո աքսովրել է Ասորեստան։ Ասորեստանում 10 տարի ապրելուց հետո վերադարձել է Հայաստան և դարձել եպիսկոպոս։ Վարել է ճգնավորի կյանք։ Ասորերենից թարգմանել է Մարութայի «Վկայք Արևելից» աշխատությունը, որը 1921թ. տպագրվել է Վաղարշապատում։ Ըստ Թովմա Արծրունու՝ թողել է նաև «Վարդանանց պատմության» համառոտ շարադրանք, որից օգտվել է ինքը։ Մահացել է Վասպուրականի Հայոց Ձորում, թաղվել է իր անունով կոչվող Աբրահամու անապատում։