Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ԱԲՐԱՀԱՄ ԳՈՒՐԳԵՆՅԱՆ

Գեղանկարիչ

11 հունվար, 1908 - 14 օգոստոս, 1991

Ծնվել է Թեհրանում: Մանուկ հասակում որբացել է և ուղարկվել Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանք` որպես գիշերօթիկ դպրոցի աշակերտ, որտեղ սովորել է 9 տարի: Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Թեհրան, աշխատել լուսանկարչի մոտ որպես ռետուշյոր, զբաղվել նկարչությամբ և հայկական ու պարսկական մանրանկարչության ուսումնասիրությամբ, ուսումնասիրել է հայկական և իրանական կենցաղային սյուժեներ, աշխատել է Սաադիի, Նիզամիի, Օմար Խայամի, Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների նկարազարդումների վրա: Եղել է Դերվիշի աշակերտը: 40 տարեկան հասակում Գուրգենյանը սկսել է ուսումնասիրել Սպահանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու թանգարանի հին ձեռագրերը: Հեղինակել է կտավների շարք, որտեղ արտացոլված են Նոր Ջուղայի հայերի կյանքը, պատմությունը, տարազները, Ջուղայի կրոնական և անվանի դեմքերը, գերեզմանաքարերը: Նկարչի նպատակն է եղել այդ կոթողները փրկել մոռացումից ու կործանումից: Մասնակցել է ցուցահանդեսների Ջուղայում, Թեհրանում, Միջին Արևելքի երկրներում, Հռոմում, Վիեննայում: Նրա «Նոր Ջուղայի գերեզմանաքարերը» նկարների ժողովածուն ներկայացվել է Շվեդիայում: Ջուղայի հայերի կյանքի մասին պատմող նրա ստեղծագործությունները պահվում են Ջուղայի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու թանգարանում, իրանահայերի կյանքի մասին պատմող կտավները պահվում են Էջմիածնի թանգարանում, կտավների մի մասն էլ գտնվում են Բեյրութի «Մարտիկյան» թանգարանում: Մահացել է Կիպրոսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար