ԱՐԹՈՒՐ ՄՈԼԻՏՎԻՆ

Բաս-կիթառահար

Ծնվել է 1964թ. օգոստոսի 17-ին, Երևանում: 15 տարեկան հասակից սկսել է նվագել: 1986թ. հիմնել է «Ալյանս» խումբը, որը հետագայում վերանվանվել է «Դաշինք»: Խումբը մասնակցել է բազմաթիվ փառատոների, նաև` 1987թ. Հայաստանի առաջին ռոք փառատոնին: 1990-ականների կեսերին աշխատել է Ջազ ակումբում: 2001թ-ից աշխատում է Վահան Արծրունու խմբի հետ: Զուգահեռ նվագել է «Stormey Monday», «Groove In Bend», «Արամազդ», «Արմադամ» երաժշտական խմբերում: Համագործակցել է Արթուր Մեսչյանի հետ, ում հետ համերգային ծրագրով հանդես է եկել Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում: Նվագել է նաև հայ երգարվեստի մի շարք ներկայացուցիչների հետ: Համերգային շրջագայություններով եղել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Լիբանանում, Սիրիայում և այլուր: 2010թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել աշխարհահռչակ երաժիշտ Յան Գիլանի բարեգործական համերգի ժամանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար