
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱԲԳԱՐ ԲԱԼԹԱԶԱՐ

26 փետրվար, 1880 - 26 սեպտեմբեր, 1909
Ծնվել է Բուխարեստում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Հետագայում սովորել է Բուխարեստի Մաթեյ Բասարապ լիցեյում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Բուխարեստի գեղարվեստների դպրոցում, ուր սովորել է 1896-1901թթ։ Ստեղծագործել է ընդամենը ութ տարի։ Նկարել է հիմնականում չքավոր խավի մարդկանց ու դրվագներ նրանց կյանքից, նաև բնանկարներ, դիմանկարներ։ Ռումին արվեստագետները նրա ստեղծագործություններում նկատել են հայկական մանրանկարչության շեշտված ազդեցություն։ 1907թ. ունեցել է անհատական երկու ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 200 յուղաներկ, ջրաներկ, գրաֆիկական և մանրանկարչական գործեր։ Առավել նշանավոր գործերից են՝ «Քոլոմբա», «Արևի տակ», «Բազակայի վաճառականուհին», «Սերմնացանը», «Չերքեզուհին», «Բյուզանդական իշխանուհիներ», «Աշնանային տպավորություններ»։ Նրա որոշ գործեր պահվում են ռումինական պետական պատկերասրահում, Կլուժի արվեստի թանգարանում, Չամպաքչյանի, դոկտոր Սևերինյանոսի, Օփրեսկուի նաև այլ երկրների, ինչպես նաև Փարիզի դոկտոր Դիեոլաֆուայի հավաքածուներում։ Մահացել է Բուխարեստում։