Գարեգին Կուզիկյան

Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Արաքսի Սարյան

Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան

Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան

Քանդակագործ

Արթուր Մոլիտվին

Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան

Դերասանուհի

Գրիգորի Ալոնց

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՊՈՒՉԻՆՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 2003թ. հունիսի 29-ին, Երևանում: Շեփորահար Լևոն Պուչինյանի որդին է: 2009թ-ից սովորում է Երևանի Պ.Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Հասմիկ Պետրոսյանի դասարանում: Սովորում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի մոտ: Վաղ տարիքից մասնակցել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների և արժանացել առաջատար մրցասնակների: 2012թ. մասնակցել է Ա.Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 9-րդ մրցույթին, որտեղ արժանացել է Էդվարդ Միրզոյանի անվան հատուկ մրցանակի: 2013թ. մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին կարգի դափնեկրի կոչման, իսկ Թբիլիսիում կայացած Գաբունիայի անվան միջազգային մրցույթ-փառատոնի ժամանակ՝ 2-րդ մրցանակին: Նույն թվականին մասնակցել է նաև Յուրի Բաշմետի գլխավորությամբ կայացած «ԱՊՀ և Բալթյան երկրների 3-րդ մանկական երաժշտական ակադեմիա» փառատոնին: 2014թ. Թուրքիայում մասնակցել է «Ապագայի արտիստներ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին: 2015թ. «Мелодика Поколений» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Մոսկվայի Կրեմլի դահլիճում ելույթ է ունեցել ՌԴ նախագահական նվագախմբի հետ: 2014թ-ից Հայաստանի և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի անդամ է: 2016թ. «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել ՀՀ Կամերային նվագախմբի հետ: Հայաստանից բացի համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: 2017թ. որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ (Ա.Բաբաջանյան «Նոկտյուրն»): 2017թ. և 2018թ. համերգային շրջագայության է մեկնել Ֆրանսիա և Շվեյցարիա: Վարպետության դասեր է վերցրել Լիոնի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեն Ժակունի, իտալացի դաշնակահար պրոֆեսոր Պ.Բագլիերի և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանիմոտ: 2018թ. համերգներով հանդես է եկել Վիեննայում և Զալցբուրգում, իսկ դեկտեմբեր ամսին Նյու Յորքում մասնակցել է «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի (COAF) կազմակերպած գալա-համերգին: 2019թ. մասնակցել է ՌԴ Դերժինսկ քաղաքում կայացած Խվիլիվիցակայայի անվան միջազգային մրցույթին և արժանացել առաջին մրցանակին: Նույն թվականին մասնակցել է նաև «Նոր անուններ» 9-րդ փառատոնին, որի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով հայաստանյան պրեմիերա (Վ.Լյուտոսլավսկի «Վարիացիաներ Պագանինիի թեմայով»): 2019թ. մասնակցել է Կուալա Լումպուրի «Պուտրա» դաշնակահարների միջազգային մրցույթին ու արժանացել առաջին մրցանակին։ Իսկ ավելի ուշ մասնակցել է նաև Ռիգայի դաշնակահարների միջազգային հեղինակավոր մրցույթին, որտեղ կրկին արժանացել է առաջին մրցանակին: 2021թ-ից աշխատում է Հայաստանի երգի պետական թատրոնում որպես մենակատար: