Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Արձակագիր, լրագրող

Ծնվել է 1959թ. հունվարի 28-ին, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի եղբայրն է: 1981թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1981-85թթ աշխատել է Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ: 1985-87թթ եղել է Նոյեմբերյանի շրջանի ժողկրթբաժնի տեսուչ, 1987-90թթ՝ Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթի բաժնի վարիչ, 1990թ-ից՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի բաժնի վարիչ, 1993թ-ից՝ գլխավոր խմբագրի տեղակալը, 1998-2001թթ՝ գլխավոր խմբագիրը, 2001-02թթ՝ ՀՀ Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալը, 2002-04թթ՝ Ռազմավարական և ազգային հայկական կենտրոնի հանրային կապերի վարչության պետը, 2007-10թթ՝ «Հայաստանի զրուցակից» և «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթերի գլխավոր խմբագիրը, 2010թ-ից՝ իր հիմնադրած «Հայացք» օրաթերթի գլխավոր խմբագիրը: Գրողի ստեղծագործությունների շարքին են դասվում հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, ակնարկներ, վեպեր: Հրատարակվել են նրա «Ռեզիդենտ» (2004թ., 2014թ., 2017թ.), «Շախմատիստը» (2009թ., վիպակ), «Մենակը» (2013թ., 2017թ.), «Գաղութ» (2013թ.), «Թակարդ» (2018թ.) և այլն: Հեղինակի «Ռեզիդենտ» աշխատությունը փաստագրական վեպ է, ճանաչվել է որպես «Տարվա գիրք»`«Նոյյան տապան» հրատարակչության մոնիտորինգի արդյունքում: