Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1954թ. օգոստոսի 23-ին, Ստեփանակերտում: Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Արվեստի ժողովրդական համալսարանը՝ ստանալով դերասանի վկայական։ Ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան: Դասախոսել է Երևանի և Աբովյանի տարբեր բուհերում («Գեղարվեստաթատերական ինստիտուտ», «Երևան», «Հատիս», «Անանիա Շիրակացի» և ճարտարագիտական համալսարաններ): Աշխատել է Երևանի մասնագիտական կողմնորոշման կենտրոնում որպես խմբագիր, 1988-91թթ՝ որպես բաժնի վարիչ: 1997թ. աշխատել է Բարձրագույն կրթության պրոբլեմների գիտահետազոտական կենտրոնի հրատարակչության բաժնում որպես խմբագիր: 2005-07թթ եղել է «Պետություն և գործարարություն» թերթի հիմնադիր-խմբագիրը: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա մի շարք գրքեր՝ «Սիրո աղոթքներ» (1992թ., բանաստեղծություններ), «Ղարաբաղի ճակատագիրը» (2007թ., պատմավեպ), «Փլուզված սիրո հովիտներ» (2008թ., վեպ), «Արյան հիշողություն» (2009թ., վեպ), «Գրչով և զենքով» (2010թ., Թաթուլ Հուրյանի կյանքը և գործունեությունը), «Դատապարտված մենություն» (2010թ.), «Արյան վրեժ» (2011թ.), «Երջանկության դեղատոմսը» (2012թ.), «Օտար երազներ» (2014թ.), «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» (2015թ., վեպ), «Չսպիացող հոգիների ցավը» (2016թ., վեպ), «Ապրիլյան հերոսամարտ» (2017թ., վիպակ), «Հայի գենը» (2018թ., վեպ) և այլն։ 1986թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Անդամակցում է նաև ԲՀԳ միջազգային ակադեմիային: 2011թ. արժանացել է «Ոզնի» երգիծաթերթի տարվա դափնեկրի կոչման, 2014թ.՝ ԲՀԳ միջազգային ակադեմիայի «Լեոնարդո դա Վինչի» մեդալի, իսկ հայրենասիրական աշխատանքներ լուսաբանելու համար՝ Արցախի ԱԿԱՀ միության «Հայրենիք և հավատ» ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի անվանակարգում դիպլոմի, 2016թ.՝ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի անվանակարգում 2-րդ մրցանակի («Չսպիացած հոգիների ցավը» գրքի համար) և ՀՀ Պն «Գարեգին Նժդեհ» ու Արցախի «Մայրական երախտագիտություն» հուշամեդալների, 2017թ.՝ ՀՀ Պն «Մարշալ Օհանյան» հուշամեդալի, 2018թ.՝ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի գծով 3-րդ գրական մրցանակի («Ապրիլյան հերոսամարտ» գրքի համար), 2019թ.՝ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության գրական մրցանակի («Հայի գենը» վեպի համար):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար