- ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ - ԿԻՆՈԱՐՎԵՍՏ
- ԵՐԳԱՐՎԵՍՏ - ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՂԱՐՎԵՍՏ - ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
- ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՊԱՐԱՐՎԵՍՏ
- ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՏԱԼԻՆՅԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄ
- ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎ. ՊԱՆԹԵՈՆ
- ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՈՎ
- ԱՐՎ. ՎԱՍՏ. ԳՈՐԾԻՉՆԵՐ
- ՄՇԱԿ. ՎԱՍՏ. ԳՈՐԾԻՉՆԵՐ
- ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՈՎ

Տիգրան Չիթունի
Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան
Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան
Պետական գործիչ

Գառնիկ Շախկյան
Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան
Գեղանկարիչ

Լեոնիդ Հարությունյան
Բեմադրիչ

Արաքսյա Դավթյան
Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան
Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան
Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան
Բաս-կիթառահար, երաժիշտ

Քրիստինե Պեպելյան
Երգչուհի

Ելենա Վարդանյան
Դերասանուհի

Էմանուել Ճգնավորյան
Ջութակահար
ԱՐՇԱԿ ԲՈՒՐՋԱԼՅԱՆ

26 դեկտեմբեր, 1879 - 4 սեպտեմբեր, 1946
Ծնվել է Աստրախանում: Եղել է դերասան Գևորգ Բուրջալյանի եղբայրը: 1859թ-ից ակտիվ մասնակցել է մոսկովյան հայ ուսանողերի խմբակի բեմադրություններին: Ավարտելով Աստրախանի ռեալական ուսումնարանը` մեկնել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Արվեստի ու գրականության ընկերություն, որը ղեկավարում էր Կ.Ստանիսլավսկին: Աշխատել է այնտեղ երկու տարի: 1898թ. մեկնել է Սանկտ Պետերբուրգ` ծովային ուսումնարան ընդունվելու համար: Ուսումնարանն ավարտել է 1903թ. և մեկնել Փարիզ: Մոսկվա վերադառնալուն պես, Ստանիսլավսկու հանձնարարականով ընդունվել է «Չղջիկ» թատրոնը: Ռեժիսորական արվեստը սովորել է «Չղջիկում» և Կորշի թատրոնում, որի հետ 1919թ. մեկնել է հյուրախաղերի Դոնի Ռոստով, հանդես է եկել իբրև դերասան, ռեժիսոր և խմբի ղեկավար: Ռոստովում ստեղծել է «Առլեկին» և «Գրոտեսկ» ռուսական թատրոնները: Հետագայում մեկնել է Թիֆլիս, որտեղ աշխատել է մինիատյուրային «Դիմակներ» և «Առլեկին» թատրոններում: Խաղացել է «Միդասի դատը», «Ֆրանսիական հովհար», «Անվանակոչուհին», «Կոկորդիլոսն ու Կլեոպատրան», «Կույր Թոմի պանդոկը», «Մադմուազել Բուրդեի խանութը» և այլ ներկայացումների մեջ և հայտնի է դարձել ամբողջ Թիֆլիսում: 1922թ-ից, որպես ռեժիսոր, ծանոթացել է հայ թատերական արվեստին, որին նվիրաբերել է հետագա կյանքը: Ղեկավարել է հայկական դրամատիկական ստուդիան: 1922-24թթ հայկական ստուդիայի ուսումնական բեմում և Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) իրականացրել է քսանհինգ բեմադրություն, որոնց թվում են` «Երևակայական հիվանդը», «Ռևիզորը», «Քաջ Նազարը», «Սկապենի արարքները» և այլն: 1927-30թթ աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում, որից հետո ղեկավարել է Թիֆլիսի հայկական թատրոնը: Մի շարք պիեսներ է բեմադրել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1931թ-ից եղել է Դոնի Ռոստովի հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1932թ-ից` Թիֆլիսի ադրբեջանական թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1932-38թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1938թ-ից աշխատել է Երևանի Ջաբարլու անվան ադրբեջանական թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար: Մեկնել է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջաններ, ուր իրականացրել է բազմաթիվ բեմադրություններ: 1941-43թթ ղեկավարել է Լենինականի դրամատիկական թատրոնը (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն): 1934թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 1943թ. ծանր հիվանդացել է և բաժանվել թատրոնից: Մահացել է Թբիլիսիում: