Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԼԱՎՐԵՆՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է 1944թ. փետրվարի 12-ին, Արցախի Նորշեն գյուղում: 1967թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1971թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, որտեղ 1971-77թթ եղել է կրտսեր գիտաշխատող, 1977-86թթ՝ ավագ գիտաշխատող, 1986-91թթ՝ Հայկական համաբարբառի բաժնի վարիչը, 1991-95թթ՝ խմբի ղեկավար, 1996թ-ից՝ առաջատար գիտաշխատող, 1995-2005թթ՝ ինստիտուտի փոխտնօրենը, 2000-05թթ՝ թեմայի ղեկավար, 2005-06թթ՝ ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը, 2006-12թթ՝ ինստիտուտի տնօրենը: 2012թ-ից լեզվի ինստիտուտի տնօրենի խորհրդականն է: Աշխատությունները վերաբերում են լեզվի պատմությանը, բարբառագիտությանը և ստուգաբանությանը՝ «Դասական գրաբարի բայական ժամանակների կիրառությունը», «17-րդ դարի գրաբարը» (երկուսն էլ՝ «Լեզվի և ոճի հարցեր» ժողովածուում, 1975թ., 1983թ.), «Հայերենի իրանական փոխառությունները» (1990թ.), «Բառային տարբերակներ 5-րդ դարի գրաբարում» («Հայոց լեզվի պատմության հարցեր» ժողովածուում, 1991թ.), «Նյութեր պատմական բառարանագրության» (2001թ.): 1995թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2008թ-ից՝ պրոֆեսոր): 2010թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար