Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ԳԱԲՐԻԵԼԼԱ ՈՒԼՈՒՀՈՋՅԱՆ

Պատմաբան, բանասեր

22 հուլիս, 1934 - 28 նոյեմբեր, 2016

Ծնվել է Իտալիայի Միլան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Իտալիայի պետական գիմնազիայում, այնուհետև ընդունվել է Միլանի Կաթողիկե համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետ և խորացել հունա-լատինական մասնագիտության մեջ։ Հայագետ Ջանկարլո Բոլոնեզի ղեկավարությամբ ուսումնասիրել է հունական դպրոցի երկերը, մասնավորապես բյուզանդացի բանաստեղծ Գեորգ Պիսիդեսի «Վեցօրյա» հայերեն թարգմանությունը՝ համեմատելով այն հունարեն բնագրի հետ, որն էլ դարձել է նրա ատենախոսության թեման և պաշտպանել է 1958թ. ու ստացել դոկտորի գիտական աստիճան։ Մասնակցել և հաղթել է պետական մրցույթում, որից հետո միայն ստացել իր պաշտոնը իտալական պետական լիկեոներում, որտեղ 13 տարի դասավանդել է հին հունարեն և լատիներեն։ Առաջին անգամ Հայաստան է այցելել 1972թ., իսկ երկրորդ անգամ՝ 1979թ.։ Աշխատել է Հայաստանում որպես ստաժոր։ Այս ընթացքում հաճախել է Երևանի պետական համալսարան, ուսանել գրաբար, արևելահայերեն, հայ հին և ժամանակակից գրականություն։ Միևնույն ժամանակ առանձին հետազոտություններ է կատարել Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում՝ ուսումնասիրելով Բարսեղ Կեսարացու «Գիրք Հարցողաց» հայերեն թարգմանության ձեռագրերը, հետագայում նա այդ երկը պատրաստել է գիտահամեմատական հրատարակության համար։  1979-89թթ համագործակցել է Միլանի Հայ ուսումնասիրության և վավերագրումի կենտրոնի հետ, որի ընթացքում երկու անգամ մասնակցել է կենտրոնի կազմակերպած գիտարշավներին, մեկնել Իրան և կատարել հետազոտական աշխատանքներ։ Գիտարշավի ժամանակ ուսումնասիրել է հայերեն վիմագիր արձանագրությունները, որի արդյունքում հրատարակել է մի մենագրություն, որը նվիրված էր Սբ. Ստեփանոս Նախավկա վանքի արձանագրությունների հավաքածուին։ 1973-82թթ Բոլոնիայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1982թ., հաղթելով պետական մրցույթում, դարձել է հայագիտության ամբիոնի վարիչը. նախ ղեկավարել է լեզավագիտության, ապա միջնադարյան պատմության բաժինները։ Այդ տարիների ընթացքում նրան հաջողվել է ամրապնդել Բոլոնիայի համալսարանում հայոց լեզվի ուսումնասիրության մակարդակը, նրա ջանքերով հիմնվել է համապատասխան գրադարան։ Դարձել է Հայ ճարտարապետական վավերագիրների շարքի խմբագրության, միջազգային և իտալական բազմաթիվ ընկերակցությունների, Հայկական հետազոտությունների միջազգային ընկերակցության անդամ և մասնակցել է Պո-Արաքս ընկերության հիմնադրմանը։ 1991թ-ից եղել է «Revue des Etudes Armeniennes» գիտական խորհրդի անդամ։ 1996թ. ՀՀ ԳԱԱ-ն նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։ Մանկավարժական և գիտական գործունեությանը զուգընթաց մեծ ավանդ է ունեցել Բոլոնիայի և Երևանի պետական համալսարանների միջև դասախոսների փոխանակման և ծրագրերի համակարգման ոլորտում։ Իսկ 1988թ. նրա ջանքերով երկու համալսարանների միջև ստորագրվել է պայմանագիր, որը վերաստորագրվել է 1997թ.՝ Բոլոնիայի համալսարանի ռեկտորի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Նրա ջանքերով կազմակերպվել է հայագիտական ցուցահանդեսներ, գիտաժողովներ։ Հայագիտական թեմաներով զեկուցումներ է կարդացել Իտալիայում, Հայաստանում և միջազգային տասնյակ գիտաժողովներում, հեղինակել է ութ մենագրություններ, 70-ից ավելի գիտական հոդվածներ։ 2008թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Մահացել է Իտալիայի Պարմա քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար