ՄԻՀՐԱՆ ԱՍՔԱՆԱԶՅԱՆ

Հրապարակախոս, գրող

19 հունվար, 1854 - 20 դեկտեմբեր, 1904

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սովորել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում և պատանեկան հասակից նվիրվել ուսուցչական աշխատանքին։ Եղել է Ռեթեոս Պերպերյանի առաջին աշակերտներից: Պաշտոնավարել է Կ.Պոլսի բազմաթիվ վարժարաններում (Պերպերյան, Մեզպուրյան, Կենտրոնական, Արամյան և այլն)։ Եղել է Ռոդոստոյի ազգային վարժարանի տեսուչ։ 1896թ. տեղափոխվել է Եգիպտոս, շարունակել ուսուցչական պաշտոնը մինչև իր մահը։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է խմբագրությամբ։ 1891թ. հրատարակել է «Ծաղիկ մանկանց» շաբաթաթերթը, որից լույս է տեսել 22 համար։ 1903թ. Եգիպտոսում տպարան բաց անելով՝ լույս է ընծայել «Պարտեզ» մանկավարժական հանդեսը։ «Մեղրամած» ծածկանունով աշխատակցել է Եգիպտոսում հրատարակած «Փեթակ» հանդեսին։ Առանձին գրքով լույս է տեսել նրա «Գրագիտության տեսական և գործնական» դասագիրքը, հատոր Ա (առաջին տպագրություն՝ 1884թ., երկրորդ տպագրություն՝ 1891թ.), հատոր Բ և Գ (1891թ.)։ Կազմել է հոմանիշների մի բառարան, որը մնացել է անավարտ: Մահացել է Ալեքսանդրիայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար