ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐՈՅԱՆ

Ծաղրանկարիչ

Ծնվել է 1939թ. սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիում: 1974թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1960թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների և արժանացել տարբեր կարգի մրցանակների։ Մասնակցել է ցուցահանդեսների Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում, Հոլանդիայում։ Նրա աշխատանքները տպագրվել են «Ոզնի» ամսագրում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, նախկին ԽՍՀՄ-ի մի շարք ամսագրերում ու թերթերում, այդ թվում՝ «Կրոկոդիլ», «Նեդելյա», «Օգոնյոկ», «Սմենա», «Սովետսկի սոյուզ», «Moscow News», «Լիտերատուրնայա գազետա», «Սովետսկի սպորտ», «Ֆուտբոլ», Գերմանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Լիբանանի ամսագրերում, Հայաստանի և Վրաստանի կենտրոնական թերթերում: Նրա ինքնակենսագրությունը, դիմանկարն ու 7 ծաղրանկար զետեղված են Թուրինի Հումորի միջազգային կենտրոնի «Ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում», Գաբրովոյի «Ծաղրանկարի համաշխարհային անթալոգիայում»: Երկար տարիներ համագործակցել է «Ոզնի» ամսագրի հետ: 1995թ. արժանացել է «Չեզարե Մարկորելիի» անվան մրցանակի, 2009թ.՝ Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2015թ.՝ Իտալիայի Տոլենտինո քաղաքում կայացած արվեստում հումորի միջազգային բիենալեի 28-րդ տեղին («Իլյուզիոնիստի թաղումը» աշխատանքի համար):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար