Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԶՈՒԼԵՅԿԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1939թ. հոկտեմբերի 16-ին, Թբիլիսիում: Գեղանկարիչներ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրն է, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի քույրը: Գեղանկարչություն սովորել է հոր մոտ: 1964-65թթ սովորել է Յ.Նիկոլաձեի անվան ուսումնարանում: 1966թ-ից Թբիլիսիի նկարիչների միության անդամ է: Նրա գործերը պատկանում են հեքիաթային ռոմանտիկ «բաժբեուկյան թատրոնին»: Չնմանակելով հոր մաներան՝ ստեղծել է ուրույն ձեռագիր: Իր բազմաշերտ կտավները կառուցել է կետային մանրագույն վրձնահարվածներով: 1965թ-ից մասնակցել է համամիութենական, հանրապետական, միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թբիլիսիի «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում (2002թ.), Հայաստանի ազգային պատկերասրահում (2008թ., Երևան): Նկարչուհու կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Լյուդվիգ թանգարանում և Բուլղարիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում: 1987թ. «Կարուսել» կտավի համար Ճապոնիայում արժանացել է ոսկե մեդալի, իսկ 2001թ. Վրաստանի գեղանկարչական դպրոցի զարգացման և հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար արժանացել է Վրաստանի պատվո բարձրագույն շքանշանի: 2009թ. հաստատվել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար