Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ԱՎՈ ՈՒՎԵԶՅԱՆ

Կոմպոզիտոր, գործարար

22 մարտ, 1926 - 24 մարտ, 2017

Ծնվել է Բեյրութում: Հայրը եղել է Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը: 16 տարեկան հասակում ստեղծել է ջազ խումբ և նվագել է Լիբանանում, այնուհետև` Բաղդադում և Թեհրանում, որտեղ նրան նկատել է շահ Ռեզա Փեհլևին: Վերջինիս շնորհիվ մեկնել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Նյու Յորքի «Ջուլիարդ» հայտնի երաժշտական դպրոց: 1958թ. ամուսնացել է և աները նրան ծանոթացրել է հանրահայտ ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի հետ: Մի քանի տարի հետո իր «Կոտրված կիթառ» երաժշտական գործը ներկայացրել է Սինատրային: Վերջինս հավանել է երգը, բայց որոշել է փոխել բառերը: Այսպես է ծնվել աշխարհահռչակ «Strangers in the night» երգը: Հետագայում մեկնել է Պուերտո-Ռիկո, որտեղ ստեղծել է խումբ, որի հետ նվագել է մի շարք ռեստորաններում և սրճարաններում: Այնտեղ հանդիպել է շվեցարահայ Ժակ Մելքոնյանի հետ, ով առաջարկել է նրան զբաղվել սիգարների արտադրությամբ: 1988թ. 10 տուփ իր սիգարներից ուղարկել է աշխարհահռչակ «Դավիդոֆ» ընկերություն: Սիգարները շատ արագ վաճառվել են, որից հետո ընկերությունը նոր պատվեր է արել և սկսել համագործակցել ընկերության հետ: 1996թ. «Դավիդոֆը» 10 միլիոն դոլարով գնել է «Ավո» սիգարային բրենդի իրավունքները: 2000թ. ստեղծել է «Ավո Մադուրո» սիգարները: Երբեք չի բաժանվել երաժշտությունից: Բեմ է դուրս եկել և նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը և ուրիշներ: Մահացել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար