Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՍՈՖԱ ԱԶՆԱՈՒՐՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1959թ. հուլիսի 3-ին, Ռուսաստանի Կրասնոդարում քաղաքում: 1967-74թթ ուսանել է Կրասնոդարի թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: 1978թ. ավարտել է Կրասնոդարի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի և տեսության բաժինները, 1983թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Գրիգոր Եղիազարյանի ղեկավարությամբ: 1988թ-ից աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի կոնսերվատորիայում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2000թ-ից «ԵՊԿ հրատարակչության» և «Երաժշտական Հայաստան» ամսագրի խմբագիրն է: Հեղինակել է օպերաներ, սիմֆոնիկ, կամերային, վոկալ ստեղծագործություններ, ավելի քան երկու տասնյակ հոդվածներ, որոնք տպագրված են հայկական մամուլում: Ստեղծագործություններից են՝ «Պոեմ սոպրանոյի և կամերային նվագախմբի համար» (1983թ.), «Ֆանտազիա կոնտրաբասի և կամերային նվագախմբի համար» (1984թ.), Երեք պիես կամերային նվագախմբի համար (1985թ.), «Ինչո՞ւ» (ձայնի և էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար (1982թ.), Երկու կրկնակի ֆուգա (1982թ., լարային և փողային կվարտետների համար), դաշնամուրային տրիո (1984թ.), Չակոնա (դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար 1982թ.), «Ակնթարթ»  (1983թ., վոկալ շարք), ռոմանսներ ձայնի և դաշնամուրի համար (1984թ., «Ասում են թե», «Լորիների տակ»), յոթ էստրադային երգ, «Տունն այս բարի» հիմն երկսեռ երգչախմբի, երգեհոնի և զանգերի համար, յոթ երգ փոքր տարիքի երեխաների համար (ռուս բանաստեղծների տեքստերով), յոթ երգ երեխաների համար (հայկական ժողովրդական տեքստերով), «Կատակ» (2002թ., դաշնամուրի և երկու ջութակի համար), «Մարալ հոյ» (2002թ., երգչախմբի և դաշնամուրի համար, ժողովրդական տեքստերով), «Ջան գյուլում» (2003թ., մշակում երկու դաշնամուրի համար), «Հույս» մոնոօպերա (2004թ.), «Հայաստան» կամերային օպերա (2006թ.), «Համլետ» մոնոօպերա (2007թ.), Ֆուգաներ դաշնամուրի, Ֆլեյտայի և թավջութակի համար, երգչախմբի համար, երեք վոկալ շարք երեխաների համար (հայկական ժողովրդական, հայ և ռուս բանաստեղծների տեքստերով) և այլն: Հայաստանի ժուռնալիստների միության, 1998թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է, 2007թ-ից՝ Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է: 1982թ. Մոսկվայում կայացած Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման: «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հանրապետական մրցույթում նրա «Կրկեսում» երգն արժանացել է մրցանակի, իսկ Բեյրութում՝ «Վանա ձայն» ռադիոկայանի կազմակերպած երգի մրցույթում ճանաչվել լավագույն երգ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար