Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Պողոս Ղուկասով

Ճարտարագետ, հրատարակիչ, գործարար

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ՊԵՏՐՈՍ ՀԱՅԿԱԶՅԱՆ

Ջութակահար

19 դեկտեմբեր, 1924 - 5 մարտ, 2018

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Զորացրվելուց հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ուսանելով պրոֆեսոր Կարպ Դոմբաևի դասարանում: 1950թ-ից մինչև կյանքի վերջին օրերը դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Եղել է դպրոցի ուսմասվար, իսկ 1967-2003թթ՝ տնօրենը: Նրա ղեկավարության օրոք Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը դարձել է Հայաստանի Հանրապետության առաջատար երաժշտական կրթօջախներից մեկը՝ ամրապնդելով իր կապերը Մոսկվայի, Թբիլիսիի և Խորհրդային Միության այլ քաղաքների երաժշտական դպրոցների հետ: Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի՝ իր ղեկավարած ջութակի դասարանում կրթել և դաստիարակել է տասնյակ ջութակահարների: Նրա աշակերտների թվում են այնպիսի ջութակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, ինչպիսիք են՝ Վիկտոր Խաչատրյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բագրատ Վարդանյանը, Տիգրան Տողրամաջյանը, Անահիտ Կուրտիկյանը, Գևորգ Բուդաղյանը, Դավիթ Հարությունյանը, Տաթևիկ Խաչատրյանը, Աստղիկ Վարդանյանը, Մարտին Յավրյանը, Սյուզի Երիցյանը, Գևորգ Ղարաբեկյանը, Էմանուել Ճգնավորյանը, Տիգրան Հախումյանը, Անուշ Նիկողոսյանը, Դիանա Ադամյանը և ուրիշներ: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2014թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար