Եղիա Թովմաճան

Բանաստեղծ, հայագետ, թարգմանիչ

Գուրգեն Գեն

Դերասան

Սոկրատ Կարա-Դեմուր

Արձակագիր, դրամատուրգ

Հենրիկ Սիրավյան

Գեղանկարիչ

Ելենա Ալեքսանյան

Գրականագետ, թարգմանիչ

Գաստելլո Գասպարյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Աշոտ Մարտիրոսյան

Գեղանկարիչ

Աիդա Սարգսյան

Երգչուհի

Հայկ Մարության

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՌԼԵՆ ՇԱՎԵՐԴՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1987թ. մարտի 19-ին, Իրանի Թեհրան քաղաքում: Կիթառահար Արմեն Շավերդյանի եղբայրն է: Սովորել է Նվարդ Գուլբենգյանի անվան տարրական, «Գոհար» միգնակարգ, այնուհետև` Քուշեշ Դավթյանի անվան ավագ դպրոցներում: Վերջինս ավարտել է 2004թ., որից հետո տեղափոխվել է Երևան` ուսումը շարունակելու նպատակով: 2004-11թթ սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում: 2011-15թթ աշխատել է «A3 Architects» ճարտարապետական ընկերությունում՝ որպես ճարտարապետ: 2015թ-ից «Archicon» ճարտարապետական և շինարարական ընկերության հիմնադիր տնօրենն ու գլխավոր ճարտարապետն է: 2006թ-ից միացել է «The Beautified Project» ռոք-խմբին` որպես դաշնակահար և բեք-վոկալիստ: Խմբի շրջանակներում մասնակցել է մի շարք համերգների, ռոք-փառատոների Երևանում և արտերկրում, 2011թ. և 2013թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին: Համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Լեհաստանում, Անգլիայում, որտեղ «BBC» ընկերությունը դոկումենտալ ֆիլմ է նկարահանել խմբի մասին: 2011թ. խմբի հետ ներկայացել է «Կիլիկիա» երգով և հանդես եկել համերգով Լոնդոնում՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը (1915թ.): 2015թ. Երևանում և Ստամբուլում մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած համերգին, որտեղ մի բեմում ելույթ են ունեցել հայ և թուրք երաժիշտները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար