Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԱՐԻ-ՌՈԶ ԱԲՈՒՍԵՖՅԱՆ

Դերասանուհի, բեմադրիչ

Ծնվել է 1944թ. օգոստոսի 10-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Եղել է «Արշալույս» նորարական թատրոնի հիմնադիրներից: Երկար տարիներ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Բազմաթիվ դերերով հանդես է եկել  հեռուստատեսային և ռադիոյի գրական-թատերային հաղորդումներում: Նկարհանվել «Հայֆիլմ» կինոստուդիայի «Մորգանի խնամին» (1969թ.), «Շեկ ինքնաթիռ» (1975թ.), «Արևիկ» (1978թ.), «Օ՜, Գևորգ» (1979թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.) ֆիլմերում: 1983թ. տեղափոխվել է ԱՄՆ, բնակվում է Սան Ֆրանսիսկո քաղաքում: 5 տարի ղեկավարել է Սան Ֆրանցիսկոյի Համազգայինի թատերախումբը: Առաջին դերասանուհին է եղել, որ հայ բեմ է բարձրացրել մեկ դերասանուհու կատարումը, միաժամանակ եղել է իր գործերի հեղինակ-մեկնաբանը, բեմադրիչ և կատարողը: Ներկայացումներից են՝ «Այս երեկո Վահան Տերյանի հետ», «Կարսից Տրոյա», «Մոռանա՞լ եղեռնը», «Տատրագոմի Հարսը», «Կոստան Զարյան», «Խենթը», «Ծակ Պտուկը», «Մնացորդաց», «Անլռելի Զանգակատուն», «Եվ Այդ Թվին էր», «Ժամադրություն սիրո հետ», «Ս.Թեյլերյանի դատավարությունը», «Պ.Սևակի Մեծ Սերը», Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված՝ Գ.Զոհրապ «Գողգոթայի Ճանապարհին» և այլն: Առաջին և միակ դերասանուհին է, որ միայնակ 20 տարբեր դերերով 1987թ-ից աշխարհի տարբեր երկրներում ներկայցրել է Ֆ.Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը» վեպը: «Ժամադրություն Սիրո Հետ» մենաներկայացումը գրել է անգլերեն, ամերիկացի հասարակության համար և առաջին անգամ ներկայացրել անգլերենով Սան Ֆրանցիսկոյի «Հրբսթ Թիեթր» և «Լիջըն ով Անըր» թատրոններում: Պ.Սևակի նամակագրությունը իր սիրո՝ Սուլամիթայի հետ դերասանուհին դարձրել է հետաքրքիր մենաներկայացում «Սևակի Մեծ Սերը» վերնագրով, որը 2009թ. ներկայացրել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Հայոց ցեղասպանության (1915թ.) 95-րդ տարելիցին նվիրված նրա Գ.Զոհրապ «Գողգոթայի Ճանապարհին» 22 տարբեր դերակատարումով ներկայացումը ներկայացրել է Երևանում և Գյումրիում: 2013թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Հակոբ Օշական» թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2012թ.՝ «Զորավար Անդրանիկ» միության նույնանուն մեդալի: