ԹԱՄԱՐԱ ԴԵՅԿԱՐԽԱՆՈՎԱ

Դերասանուհի

14 հունվար, 1889 - 2 օգոստոս, 1980

Ծնվել է Մոսկվայում` ազգությամբ հայ բժշկի (Դեյկարխանյան հայ ազնվական գերդաստանից) և ֆրանսուհու ընտանիքում։ 1907-11թթ եղել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասանուհի և նշված թատրոնի առաջատար դերասան Վասիլի Կաչալովի ընտանիքի բարեկամը։ 1923թ. տեղափոխվել է Նյու Յորք։ 1897թ. խաղացել է իր վերջին կինոդերը։ Եղել է Նիկիտա Բալիևի «Չղջիկ» թատրոնի առաջատար դերասանուհի։ Օժտված է եղել պարելու և երգելու ձիրքերով: Խաղացել է Ա.Պուշկինի «Իշխան Նուլին» և «Բախչիսարայի շատրվանը» (Զարեմա), Մ.Կուզմինի «Կանայք», «Նախնիների հայացքի ներքո» և այլ ներկայացումներում։ Ամերիկյան թատերագետ Արթուր Փոլաքը, գրելով դերասանուհու մասին, ընդգծել է նրա խաղաոճի պարզությունն ու նրբագեղությունը։ Իսկ ամերիկացի թատերագետ Օլիվեր Սեյլորը գրել է, որ «Չղջիկը» կույր կլիներ առանց Դեյկարխանովայի։ 1935թ. բացել է բեմարվեստի սեփական դպրոցը։ Նրա մոտ սովորել է նաև թատերագիր Հորթոն Ֆութը։ Դասախոսական աշխատանքին զուգահեռ հանդես է եկել Բրոդվեյում։ Ամերիկյան թատրոնի պատմության մեջ առավել հիշարժան են նրա մասնակցությամբ ներկայացված Գեորգե Տաբորիի «Կայսեր հանդերձանքը» և Լեսլի Սթիվենսի «Ցլամարտ» թատերախաղերը։ Արդեն տարեց հասակում հրավիրվել է նկարահանվելու նաև կինոյում և հեռուստանովելներում։ 1961թ. մարմնավորել է Ջոնիի հայ տատին՝ Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հեռուստաբեմադրության մեջ։ Խաղացել է նաև «Ասպետը, որ խաղի մեջ կնոջը տանուլ էր տվել սատանային», «Բեռնարդա Ալբայի տունը», «Երեք քույր», «Անաստասիա» և այլ ներկայացումներում, «Մերկացված քաղաքը» (1959թ.), «Իմ սիրտը լեռներում է» (1961թ.), «Անդի» (1964թ.), «Թագավորի երազանքը» (1969թ.) ֆիլմերում: Եղել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր: Մահացել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Ինգլվուդ քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար