Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԱԴԱՄՅԱՆ

Թավջութակահար

8 նոյեմբեր, 1938 - 20 նոյեմբեր, 2018

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Հաճախել է տեղի թիվ 1 հանրակրթական դպրոց, որին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի թավջութակի բաժնում, ապա երաժշտական կրթությունը շարունակել է երաժշտական ուսումնարանում: Ավարտելուց հետո դասավանդել է Սպիտակի երաժշտական դպրոցում: 1960-65թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ստանալով թավջութակի դասատուի և նվագախմբի մենակատար որակավորում: 14 տարի աշխատել է Լենինականի Ն.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, որից հետո մեկ տարի (1971-72թթ) եղել է նույն դպրոցի տնօրենը: 1972-75թթ եղել է Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը, իսկ 1976-88թթ՝ Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրենը: Մեծ համերգներով հաճախ ելույթներ է ունեցել մանկավարժ-դաշնակահարուհիներ Դելլի Մելիքյանի, Մարիամ Մխիթարյանի հետ: Որպես մենակատար հանդես է եկել Լենինականի պետական կամերային նվագախմբի հետ: Տարբեր նվագախմբերի կազմով եղել է Ֆրանսիայում, Լիբանանում, Կիպրոսում, Ռուսաստանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Էստոնիայում, Վրաստանում, ինչպես նաև ՀՀ տարբեր քաղաքներում: Բազմիցս ելույթներ է ունեցել զորամասերում, գրական-երաժշտական երեկոներին, հանդես է եկել կամերային երաժշտության ժանրում (կվարտետ, տրիո): 55 տարի աշխատել է Գյումրիի տարբեր երաժշտական հաստատություններում: Այդ տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ շնորհալի աշակերտներ: Մահացել է Գյումրիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար