Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ԲՈՐԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Պարող, պարուսույց

2 հունվար, 1938 - 11 հուլիս, 2018

Ծնվել է Երևանում: Պարարվեստում առաջին քայլերն սկսել է 1948թ., Երևանի պիոներների և դպրոցականների քաղաքային պալատում: 1956թ. ծառայել է խորհրդային բանակում: 1957թ. ծառայությունից վերադառնալուց անմիջապես հետո ընդգրկվել է պարարվեստի հայտնի վարպետ Վանյա Ղարիբյանի ղեկավարած Երվանդ Սահարունու անվան երգի-պարի անսամբլի կազմում և կարճ ժամանակ անց դարձել համույթի առաջատար պարողներից մեկը: 1960-63թթ հանդիսացել է Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1963թ. հիմնադրել է «Բերդ» պարային համույթը, որը նրա ղեկավարությամբ մասնակցել է Հունաստանում, Լեհաստանում, Կիպրոսում, Բուլղարիայում, Հունգարիայում, Ալժիրում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և մի շարք այլ երկրներում կայացած միջազգային փառատոների, պետական-կառավարական միջոցառումների, հայկական մշակույթի օրերի՝ արժանանալով կառավարական կոչումների, միջազգային պարգևների և գլխավոր մրցանակների: 1976թ. ավարտել է ԽՍՀՄ ՀԱՄԿԽ-ի Լենինգրադի բարձրագույն դպրոցը՝ «Ստեղծագործական աշխատանքների մեթոդիկան պարային կոլեկտիվներում» որակավորմամբ: Հետագա տարիներին «Բերդ» համույթում իրականացրել է բազմաթիվ մնայուն պարային բեմադրություններ: 1995թ-ից եղել է Հայաստանի ազգային պարարվեստի միության վարչության անդամ: Պարգևատրվել է Հայաստանի ազգային պարարվեստի միության «Վահրամ Արիստակեսյան» ոսկե հուշամեդալով: 1990թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի կոչման, 2003թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2008թ.՝ Արաբկիրի պատվավոր քաղաքացու կոչման, 2013թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Նույն թվականին պարգևատրվել է նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներով, ՀՀ ԱԺ հուշամեդալով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար