Ֆերուհխան Քրթիկյան

Բժիշկ, հրապարակախոս

Ավետիք Լուկաչ

Պատմաբան, հայագետ

Ավետիք Իսահակյան

Բանաստեղծ, արձակագիր

Մանուել Թոլեկյան

Գեղանկարիչ

Մանուկ Հովսեփյան

Գեղանկարիչ

Աննա Ամբակումյան

Դաշնակահար

Բաղիշ Հովսեփյան

Արձակագիր

Սանդրո Բեհբուդյան

Պատմաբան, բանասեր

Դավիթ Գասպարյան

Գրականագետ, գրաքննադատ

Հովհաննես Հովհաննիսյան

Դերասան, բեմադրիչ

Արտյոմ Հարությունյան

Ռեժիսոր, օպերատոր

Վահրամ Զարյան

Մնջախաղաց, պարող

Էրիկ Միրզոյան

Կլառնետահար

 

 

 

 

ԱՐԱ ԱՐԾՐՈՒՆԻ

Արձակագիր, թատերագիր

31 օգոստոս, 1932 - 29 հոկտեմբեր, 2018

Ծնվել է Բեյրութում: Գրել է ազգային և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ։ Աշխատակցել է լիբանանահայ մամուլին («Բագին»,«Կամար», «Սփյուռք», «Արծիվ» և «Ազդակ»)։ 1969-72թթ եղել է «Ազդակ»-ի մշակութային ուրբաթօրյա էջի պատասխանատուն։ Հեղինակել է բեմադրված կամ հրատարակված թատերգություններ, այդ թվում՝ «Վահագն» (1976թ.), «Միալար երաժշտություն» (1971թ.), «Ես զոհ, ես դահիճ» (1993թ.), «Մժեղը», «Անավարտ վեպ» (2006թ.), «Խոզակը», «Ողջույն» (2006թ.), «Պահածոյի տուփերը» (2006թ.), «Ծառերը ծաղկել են, Մարիո» (2008թ.), «Բարի լույս, պարոն Մաթևոս», «Ո՞վ է բախում դուռը», «Թատերգություններ» (2 հատոր, 2010թ.), «5 թատերգություններ» 2012թ., «Ծուէնները» (2017թ.)և այլն: Նրա գործերը բեմադրվել են աշխարհի մի շարք հայաշատ քաղաքներում (Երևան, Տորոնտո, Մոնրեալ և այլն)։ Հրատարակվել են նաև նրա «Ծովինար» վեպը, «Սպիներ», «Հերցոֆ» վիպակները, «Վիրավոր ծիծեռնակը» պատմվածքների ժողովածուն (1969թ.), «Եղեռնի հետքերով» հրապարակագրական աշխատանքը (1972թ.): 2012թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2005թ. արժանացել է «Վ. և Վ. Ճերեճեան թատերգության մրցանակ»-ի, 2006թ.՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության «Գևորգ Միլիտինեցի» գրական մրցանակի, 2010թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալի, 2017թ.՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության «Սբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար