Հակոբ Մելիք

Ճարտարապետ, պետական գործիչ

Զաբել

Դերասանուհի

Գալուստ Տեր-Մկրտչյան

Հայագետ, պատմաբան, թարգմանիչ

Մկրտիչ Բարխուդարյան

Գրականագետ, թարգմանիչ, հրատարակիչ

Անդրանիկ Սողոմոնյան

Դերասան, թատերական գործիչ

Օննիկ Վոլտեր

Դերասան, բեմադրիչ

Բագրատ Թևյան

Արձակագիր, դրամատուրգ, լրագրող

Սմբատ Փանոսյան

Արձակագիր

Էդուարդ Բոյաջյան

Արձակագիր, բանաստեղծ

Անդան Էոզեր

Բանաստեղծ, գրող

Լևոն Չուգասզյան

Արվեստաբան

Անդրե Մանուկյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Վարդան Գրիգորյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ԵՎԳԵՆԻ ՎԱԽԹԱՆԳՈՎ

Գեղանկարիչ, բեմանկարիչ

15 դեկտեմբեր, 1942 - 19 հունիս, 2018

Ծնվել է Ռուսաստանի Օմսկ քաղաքում: Եղել է բեմադրիչ, դերասան Եվգենի Վախթանգովի թոռը: 1970թ. ավարտել է Սուրիկովի անվան Մոսկվայի արվեստի պետական ինստիտուտը: 1972թ-ից մասնակցել է նկարչական ցուցահանդեսների: 1974թ-ից եղել է Մոսկվայի նկարիչների միության անդամ: Աշխատել է դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում, վերջին շրջանում զբաղվել է նաև աբստրակտ պուանտիլիզմով: Ապրել և աշխատել է Մոսկվայում: 1995-2011թթ աշխատել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի բեմանկարչության ֆակուլտետում, որպես բնանկարչության դասախոս: 2012թ-ից եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնի ակադեմիկոս: Նրա ստեղծագործությունները ներառված են Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի, Սանկտ Պետերբուրգի պետական ռուսական թանգարանի հավաքածուներում, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում: Աշխատանքներից են՝ «Տոնական երեկո» (1976թ.), «Գորկու փողոցը» (1981-84թթ), «Գիշեր: Կարմիր փողոց» (1987թ.), «Լաց» (1988թ.), «Спонтансюрр №10» (1991թ.), «Մոդեռն» (1993թ.), «Կատակլիզմ» (1993թ.), «Ամենինչ լավ կլինի» (2006թ.) և այլն: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար