ԱՆԴՐԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կիթառահար

Ծնվել է 1988թ. հուլիսի 4-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը: 15 տարեկան հասակից հետաքրքրվել է ռոք երաժշտությամբ, ինչն էլ պատճառ է հանդիսացել հետագայում դառնալ ռոք-կիթառահար: Սկզբնական շրջանում սովորել է մասնավոր, իսկ 2005թ-ից` Հայաստանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջում: Ուսման տարիներին նախաձեռնել և իրականացրել է սեփական ռոք-խումբ ունենալու գաղափարը: 2010թ. հիմնադրել է «Հայարդ» ռոք խումբը, որի կիթառահարն է: 2011թ. դասավանդել է մի շարք երաժշտական դպրոցներում, ինչպես նաև անցկացրել մասնավոր դասընթացներ: 2013թ. երևանյան «ԱրմՌոքՖեստ» միջազգային մրցույթ-փառատոնում «Հայարդ» ռոք-խումբը զբաղեցրել է առաջին տեղը, իսկ Անդրեն ճանաչվել է լավագույն կիթառահար:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար