Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1993թ. դեկտեմբերի 14-ին, Երևանում։ 1998թ. ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոնի նորաբաց ստուդիայի վոկալ բաժին՝ Վարդուհի Վարդանյանի դասարան: Հինգ տարեկանում առաջին անգամ մեծխ բեմ է բարձրացել «Կռունկ» մրցույթի շրջանակներում: 2001թ. ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին։ Այդ շրջանում մասնակցել է տարբեր համերգային ծրագրերի Հայաստանում և Հայաստանից դուրս: 2010թ. ավարտել Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և նույն թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում: 2012թ. մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դարձել է մրցույթի հաղթող։ 2013թ. մասնակցել է «Շանթ» հեռուստատեսության «Պրեմիերա» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին և «Աշնան սերենադ» երգով դարձել է մրցույթի հաղթող։ Նույն թվականին «Շարմ» ընկերության հեղինակած, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված «Սիրո Կամուրջ» առաջին հայկական մյուզիքլում հանդես է եկել որպես գլխավոր դերակատար և մարմնավորել Աննայի կերպարը: Այդ ժամանակահատվածում, շուրջ մեկ տարի «Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» հաղորդման շրջանակներում վարել է «Մելոդիկա» էջը: 2014թ. Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացվող «Նոր Ալիք» միջազգային մրցույթի ժամանակ ներկայացրել է Հայաստանը և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Նույն մրցույթի շրջանակներում դարձել է ռուսական women.ru կայքի հայտարարած քվեարկության առաջատար և արժանացել կայքի մրցանակին: Երգչուհին նաև հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններ: Իր հեղինակած «Մայրիկ» երգի (խոսքեր՝ Ավետ Բարսեղյան) տեսահոլովակը նկարահանվել է 2016թ. Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և նվիրված է «հերոսներ ծնող հայ մայրերին»: Հեղինակել է նաև «Ժամանակն է», «Նոր տարվա նվեր» (խոսքերի հեղինակ՝ Արմինե Սարգսյան՝ Սոնայի մայրը), «Արցախ», «Երևան», «Իրական պատրանք» և այլ երգերի երաժշտություններ: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում, ունեցել է մենահամերգներ Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իրանում և այլ հայկական գաղթօջախներում: 2017թ-ից դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «ԳարիկՍոնա» խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով: Խմբում երգչուհին նաև նվագում է ստեղնաշարային գործիքի վրա: 2017թ. Գարիկն ու Սոնան Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ Երգոց» հաղորդման շրջանակներում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018թ. ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել մրցանակի՝ որպես «Տարվա հիթ»:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար