Աբել Մխիթարյան

Հայագետ, պատմաբան, եկեղեցական գործիչ

Հակոբ Կարենյան

Բանասեր, թատերագիր, թարգմանիչ

Րաֆֆի

Արձակագիր

Թամո Դավթյան

Պատմաբան

Կարապետ Գաբիկյան

Բառարանագիր, ազգագրագետ

Լևոն Շահումյան

Լրագրող, պատմաբան

Հարություն Հակոբյան

Կրկեսի արտիստ, աճպարար

Վլադիլեն Բալյան

Կոմպոզիտոր

Յուրի Խաչատրյան

Գրականագետ, գրաքննադատ, արվեստաբան

Կարեն Ղազարյան

Պրոդյուսեր, հաղորդավար

 

 

 

 

ԱՎԵՏԻՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Բեմանկարիչ

Ծնվել է 1949թ. հուլիսի 19-ին, Երևանում: 1957-68թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցում, 1970-75թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժնում: 1980-88թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նկարչական արտադրամասի վարիչը, 1988-95թթ՝ գլխավոր նկարիչը, 1995-97թթ՝ Ռուսաստանի «Պրեմիերա» միավորման գլխավոր նկարիչը: 1999թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչն է: Ձևավորել է մի շարք բեմադրություններ, որոնցից են՝ Պ.Չայկովսկու «Թեմա վարիացիաներով» (1986թ.), Ա.Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» (1987թ.), Ջ.Վերդիի «Տրուբադուր» (1989թ.), «Վերդիանա» (1990թ.), «Տրավիատա» (2000թ.), «Աիդա» (2010թ.), «Լյուդովիկոս 14-րդ-ի երիտասարդությունը» (1995թ.), «Վիոլինկա» (1997թ.), Է.Հովհաննիսյանի «Վարդանանք» (2009թ.), Ա.Պիացոլայի «Տանգո» (2009թ.), Ա.Ադանի «Ժիզել» (2015թ.) և այլն: 2010թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես տարվա լավագույն ներկայացում: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2017թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար