Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱԼԻՍ ՀԵՔԻՄԲԱՇՅԱՆ

Օպերային երգչուհի, բեմադրիչ

Ծնվել է 1943թ. հունվարի 14-ին, Իրանի Թավրիզ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Սկզբնական կրթությունն ստացել է Երևանի Ս.Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1970թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1997թ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1974թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, 1997թ-ից՝ ռեժիսոր: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ա.Տիգանյանի «Անուշ» (Անուշ), «Դավիթ Բեկ» (Շուշան), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպոս), «Կարինե» (Կարինե), Զ.Փալիաշվիլու «Դաիսի» (Մարո), Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա), «Տրավիատա» (Վիոլետա), Վ.Ա.Մոցարտի «Դոն Ժուան» (Ցերլինա), Ջ.Պուչչինիի «Բոհեմ» (Մյուզետտա), Ժ.Բիզեի «Կարմեն» (Ֆրասկիտա), Է.Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» (Նատալիա) և այլն: 1963թ., 1969թ., 1975թ. Երևանում, 1971թ. Վոլգոգրադում դարձել է հանրապետական միութենական մրցույթների և փառատոների դափնեկիր: 1974թ-ից դասավանդում է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1997թ-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա մենահամերգի երգացանկում են եղել Կոմիտասի, Տ.Մանսուրյանի, Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Վ.Բաբայանի և այլոց գործերից: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար