
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ԱԼԻՍ ՀԵՔԻՄԲԱՇՅԱՆ

Ծնվել է 1943թ. հունվարի 14-ին, Իրանի Թավրիզ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Սկզբնական կրթությունն ստացել է Երևանի Ս.Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1970թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1997թ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1974թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, 1997թ-ից՝ ռեժիսոր: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ա.Տիգանյանի «Անուշ» (Անուշ), «Դավիթ Բեկ» (Շուշան), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպոս), «Կարինե» (Կարինե), Զ.Փալիաշվիլու «Դաիսի» (Մարո), Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա), «Տրավիատա» (Վիոլետա), Վ.Ա.Մոցարտի «Դոն Ժուան» (Ցերլինա), Ջ.Պուչչինիի «Բոհեմ» (Մյուզետտա), Ժ.Բիզեի «Կարմեն» (Ֆրասկիտա), Է.Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» (Նատալիա) և այլն: 1963թ., 1969թ., 1975թ. Երևանում, 1971թ. Վոլգոգրադում դարձել է հանրապետական միութենական մրցույթների և փառատոների դափնեկիր: 1974թ-ից դասավանդում է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1997թ-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա մենահամերգի երգացանկում են եղել Կոմիտասի, Տ.Մանսուրյանի, Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Վ.Բաբայանի և այլոց գործերից: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: