- ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ - ԿԻՆՈԱՐՎԵՍՏ
- ԵՐԳԱՐՎԵՍՏ - ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՂԱՐՎԵՍՏ - ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
- ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՊԱՐԱՐՎԵՍՏ
- ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՏԱԼԻՆՅԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄ
- ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎ. ՊԱՆԹԵՈՆ
- ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՈՎ
- ԱՐՎ. ՎԱՍՏ. ԳՈՐԾԻՉՆԵՐ
- ՄՇԱԿ. ՎԱՍՏ. ԳՈՐԾԻՉՆԵՐ
- ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՈՎ

Թադևոս Ավետումյան
Արձակագիր, թարգմանիչ

Սերովբե Թագվորյան
Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսան Պեզճյան
Մանկավարժ, բնագետ

Գուսան Հազիր
Աշուղ

Ամիրան Մանդինյան
Դերասան, թարգմանիչ

Վահագն Ստամբոլցյան
Երգեհոնահար

Հակոբ Ազիզյան
Դերասան, բեմադրիչ

Աբրահամ Տերյան
Բանասեր, հայագետ

Արա Գևորգյան
Կոմպոզիտոր, երաժիշտ

Նարինե Անանիկյան
Օպերային երգչուհի

Էրիկ Անթառանյան
Հաղորդավար, պրոդյուսեր

Նարեկ Բավեյան
Երգիչ

Արթուր Աղաբեկյան
Հաղորդավար
ԱՇՈՏ ԱՍԱՏՈՒՐՅԱՆ

20 փետրվար, 1937 - 23 մայիս, 1999
Ծնվել է Թբիլիսիում: Եղել է բալետի արտիստ, պարուսույց Էլվիրա Մնացականյանի ամուսինը։ 1967թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի բալետմայստերական բաժինը։ Նրա բեմադրական դեբյուտը եղել է Արիֆ Մելիքովի «Լեգենդ սիրո մասին» լիամետրաժ բալետի բեմադրությունը՝ դիպլոմային աշխատանքը, որը 1968թ. ներկայացվել է Սարատովի Ն.Չերնիշևսկու անվան օպերայի և բալետի թատրոնում։ Նույն թվականին նշանակվել է հիշյալ թատրոնի գլխավոր բալետմայստեր։ Այնուհետև իրար են հաջորդել նրա բեմադրությամբ Պ.Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» (1968թ.), Է.Լազարևի «Անտոնիո և Կլեոպատրա» (1971թ.), Ա.Խաչատրյանի «Գայանե» (1972թ.) և այլ բալետներ։ 1972թ. հրավիրվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն՝ որպես բալետմայստեր։ 1991-97թթ աշխատել է Խարկովի Ն.Լիսենկոյի անվան ուկրաինական օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում որպես գլխավոր բալետմայստեր։ Ստեղծագործական գործունեության 31 տարիների ընթացքում Լենինգրադում, Սարատովում, Սվերդլովսկում (Եկատերինբուրգ), Երևանում, Թբիլիսիում, Չելյաբինսկում, Խարկովում և Բաքվում բեմադրել է 23 բալետ։ Երևանում բեմադրել է Ս.Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն» (1973թ.), Կ.Օրբելյանի «Անմահություն» (1975թ.), Մ.Ռավելի «Դափնիս և Քլոե» (1980թ.), Գ.Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (1982թ.), Պ.Չայկովսկու «Թեմա վարիացիաներով» (1983թ.), «Հերոսական բալլադ»՝ Ա.Բաբաջանյանի համանուն ստեղծագործության երաժշտության հիման վրա (1985թ.), Ի.Ստրավինսկու «Օրփեոս» (1989թ.) և այլ բալետային ներկայացումներ։ Խարկովում բեմադրել է Ի.Ստրավինսկու «Օրփեոս», «Հրեղեն հավք», Պ.Չայկովսկու «Թեմա վարիացիաներով» (1991թ.), «Մարդուկ-Ջարդուկ» (1992թ.), Ա.Կաներշտեյնի «Եվպրակսիա» (ուկրաինական արվեստի պատմության մեջ է մտել 1994թ. հիշյալ բալետի անդրանիկ բեմադրությամբ), «Սիմֆոնիկ պարեր»՝ Ս.Ռախմանինովի համանուն ստեղծագործության երաժշտությամբ (1997թ.) և այլ բալետներ։ 1978թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: