Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐԱ ԱՍԱՏՈՒՐՅԱՆ

Պարուսույց

Ծնվել է 1976թ. հունվարի 26-ին, Երևանում: Բալետի արտիստ, պարուսույց Էլվիրա Մնացականյանի և պարուսույց, բեմադրիչ Աշոտ Ասատուրյանի որդին է: 1992-97թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ ստանալով անգլերեն թարգմանիչ-քաղաքագետի որակավորում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել որպես թարգմանիչ: 2000թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: 2005թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժին և այդ ժամանակից ի վեր բեմադրական գործունեություն է ծավալել: 2011թ. վերապատրաստվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի բալետմայստերական բաժնում: 2005-11թթ բեմադրել է մի շարք պարային համարներ և ներկայացումներ՝ «Վիրտուալ աշխարհից այն կողմ» («Գիսանե» երիտասարդական թատերական փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակ), «Երազներ հայրենիքի մասին», «Չարենց» (Ռ.Դավոյանի «Ուրեն մնացյալ դերասանները» պոեմի հիման վրա), «Գիտցեք որ դեռ կենդանի եմ»: 2012թ. Երևանի օպերային թատրոնում մասնակցել է «Երիտասարդ խորեոգրաֆներ» նախագծին: Բեմադրություններ է իրականացրել Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի, Արինա Արարատյանի «Պատկերներ ցուցահանդեսից» պարային ստուդիայի, Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթի, Արցախի պարի պետական համույթի համար: 2013թ. համագործակցել է Արմեն Մելիքսեթյանի հետ՝ «Կույրերը» ռոք-օպերայի բեմադրության շրջանակներում, Ժիրայր Դադասյանի հետ՝ Ա.Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի բեմադրության (Շուշի) շրջանակներում և մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծի երրորդ եթերաշրջանին, որպես պարուսույց: 2014թ. բեմադրել է «Աղջիկը և մահը» պարային ներկայացումը, Շուշիում բեմականացված Ա.Տերտերյանի «Կրակե օղակը» օպերայի պարերը: 2015թ. մասնակցել է  «Ուր է մահ հաղթությունը քո...» պլաստիկ դրամայի, «Կարմեն» օպերայի, «Մեդեա» ներկայացուման, 2016թ.՝ «Տեսիլաժամեր» պարային, «Հոգիս» պլաստիկ-երաժշտական ներկայացումների, Աստոր Պիացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո-օպերետայի բեմականացումներին: Նույն թվականին որպես դերասան հանդես է եկել Տ.Ռուժևիչի «Զվարճալի ծերունին» մոնո-ներկայացմանը և «Բարեկամություն» պարային համույթի համար բեմադրել է «Հարության մեղեդի» համարը: 2017թ. որպես դերասան հանդես է եկել Ն.Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» մոնո-ներկայացմանը, մասնակցել է «Սասունցի Դավիթ» օպերայի (Հ.Ստեփանյան), «Ամեն» էպիկական երաժշտապլաստիկ դրամայի, «Մեր խոստումը» բալետի, «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացաման բեմականացումներին: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար