Ֆերուհխան Քրթիկյան

Բժիշկ, հրապարակախոս

Ավետիք Լուկաչ

Պատմաբան, հայագետ

Ավետիք Իսահակյան

Բանաստեղծ, արձակագիր

Մանուել Թոլեկյան

Գեղանկարիչ

Մանուկ Հովսեփյան

Գեղանկարիչ

Աննա Ամբակումյան

Դաշնակահար

Բաղիշ Հովսեփյան

Արձակագիր

Սանդրո Բեհբուդյան

Պատմաբան, բանասեր

Դավիթ Գասպարյան

Գրականագետ, գրաքննադատ

Հովհաննես Հովհաննիսյան

Դերասան, բեմադրիչ

Արտյոմ Հարությունյան

Ռեժիսոր, օպերատոր

Վահրամ Զարյան

Մնջախաղաց, պարող

Էրիկ Միրզոյան

Կլառնետահար

 

 

 

 

ՍՎԵՏԼԱՆԱ ԿՈԼՈՍԱՐՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1939թ. հունվարի 24-ին, Մոլդովայի Ռիբնիցա քաղաքում: 1956-57թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում, 1960-63թթ՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, 1963-67թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1965թ-ից ավելի քան 17 տարի աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում որպես մեներգչուհի: Նրա խաղացանկում են եղել տարբեր դարաշրջաններում ստեղծագործած կոմպոզիտորների ոճական ամենատարբեր արտահայտության դերերգեր, որոնց կատարման մեջ նա յուրովի է հանդես բերել իր արտիստական անկեղծ խառնվածքը: Հանդես է եկել արևմտաեվրոպական, ռուս և հայ կոմպոզիտորների հեղինակած մի շարք օպերային ներկայացումներում, որոնցից են՝ Ժ.Բիզեի «Կարմեն» (Միքայելա), Ջ.Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Պարահանդես-դիմակահանդես» (Տիբո), «Դոն Կարլոս» (Մունետիկ), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտա), Ռ.Լեոնկավալլոյի «Պայացներ» (Նեդդա), Ջ.Պուչչինիի «Չիո-Չիո-Սան» (Բատերֆլայ), «Բոհեմ» (Միմի), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա), «Պիկովայա դամա» (Լիզա), «Իոլանտա» (Իոլանտա), Գ.Արմենյանի «Խորտակում» (Նազիկ) և այլն: 1977թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1998-2017թթ եղել է մեներգեցողության թիվ 2 ամբիոնի վարիչը (1997թ-ից՝ պրոֆեսոր): 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար