Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ալեն Նազարյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ՖՈՐՇ

Երգիչ, երգահան

Վահան Գևորգյան

Ծնվել է 1967թ. մայիսի 25-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 1985-92թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1983թ-ից սկսել է գրել երգեր: 1994թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Բարև, իմ սեր»: Հետագայում թողարկել է նաև «Գիշեր» (1997թ.), «Խենթ աղջիկ» (2000թ.), «Այսպես էլ ապրում ենք» (2004թ.), «Երևանը մենք ենք» (2010թ.) ձայնասկավառակները: 1990-96թթ աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և կոմպոզիտոր: Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ` Ն.Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վ.Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Հեղինակել է ավելի քան 50 երգ: 1994թ. հիմնադրել է «Ռա Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2008թ. հիմնել է «Ֆորշ և ընկերներ» ընկերությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: