Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԱՆՆԱ ՄԱՐԻԿՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1941թ. սեպտեմբերի 23-ին, Ալեքսանդրիայում։ 1948թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: 1959թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը (դասատու՝ Մաքսիմ Մարտիրոսյան): 1959-85թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մենապարուհի: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ժ.Ադանի «Ժիզել» (Միրթա), Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Ֆրիգիա), Է.Հովհաննիսյանի «Անտունի» (Խումար), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Երազանք), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Օդետտ-Օդիլիա), Ու.Հաջիբեկովի «Լեյլի և Մեջնում» (Լեյլի), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Հավերժահարս), Բախի «Չակոնա» (Աղջիկ), Մ.Ռավելի «Բոլերո» (Իսպանուհի), Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Չմշկիկ), Շ.Գունոյի «Վալպուրգյան գիշեր» (Աղջիկ), Հ.Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» (Իսմիլ Խաթուն), Գ.Հախինյանի «Ուռենի», Բ.Սակիլարիի «Չոփչոփիկ», Ի.Մորոզևի «Բժիշկ Այբոլիտ» (Վարվարա), իսպանական ժողովրդական «Լորկիանա» (Սեր) և այլն: 1985թ-ից դասավանդում է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: Նրա մի շարք աշակերտներ հանդես են եկել աշխարհի տարբեր բեմերում և արժանացել մրցանակների: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2012թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար