ԱՐՄԻՆԵ ԿԱԼԵՆՑ

Գեղանկարչուհի

18 օգոստոս, 1920 - 22 նոյեմբեր, 2007

Արմինե Պարոնյան

Ծնվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Եղել է գեղանկարիչ Հարություն Կալենցի կինը: 1926-35թթ սովորել է Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ վարժարաններում, ապա Եղուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում: 1938-39թթ Բեյրութում ուսում է առել Հարություն Կալենցի արվեստանոցում: 1939թ. Հալեպի «Պարոն» հյուրանոցում տեղի է ունեցել առաջին անհատական ցուցահանդեսը: 1939թ-ից մասնակցել է ցուցահանդեսների Նյու Յորքում, Հալեպում, Բեյրութում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Հետագայում դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1962թ-ից կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները Երևանում, Հալեպում, Փարիզում, Մոնրեալում, Թբիլիսիում: 1991-92թթ կատարել է ստեղծագործական այց ԱՄՆ: 1993թ. Լոս Անջելեսում տեղի է ունեցել անհատական ցուցահանդես: 1994-96թթ բնակվել է ԱՄՆ-ում: 1996թ. տեղափոխվել է Երևանում, որտեղ 2000թ. և 2004թ. տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսները: 2000թ. հրապարակել է «Ներիր ինձ, Հարություն» հուշագրությունն իր ամուսնու մասին, իսկ 2004թ.` «Մտորումներ» գիրքը: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1986թ.` ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար