
Աբրահամ Արծիվյան
Մշակութային, եկեղեցական գործիչ

Ղազարոս Բուդաղյան
Արևելագետ, բառարանագիր

Վրթանես Փափազյան
Արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ

Մկրտիչ Ավետիսյան
Լրագրող

Էդգար Մանաս
Կոմպոզիտոր

Տիրան Ալեքսանյան
Կոմպոզիտոր, թավջութակահար

Վահան Գալստյան
Դերասան

Գաբրիել Գյուրջյան
Գեղանկարիչ

Հակոբ-Գրիգոր
Թարգմանիչ, հրապարակագիր

Գուսան Աշոտ
Աշուղ

Արֆենյա Հովհաննիսյան
Դերասանուհի

Հրաչյա Հակոբյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Բագրատ Ալեքյան
Բանաստեղծ

Համլետ Մատինյան
Քանդակագործ

Սոնա Բանոյան
Գոբելենագործ

Արամ Սիմոնյան
Պատմաբան

Արսեն Սաֆարյան
Երգիչ

Հարութ Բալյան
Երգիչ

Մանվել Խաչատրյան
Դերասան, երգիչ

Էմմի
Երգչուհի

Արեգ Գևորգյան
Դերասան
ԱՐՄԻՆԵ ԿԱԼԵՆՑ

18 օգոստոս, 1920 - 22 նոյեմբեր, 2007
Արմինե Պարոնյան
Ծնվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Եղել է գեղանկարիչ Հարություն Կալենցի կինը: 1926-35թթ սովորել է Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ վարժարաններում, ապա Եղուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում: 1938-39թթ Բեյրութում ուսում է առել Հարություն Կալենցի արվեստանոցում: 1939թ. Հալեպի «Պարոն» հյուրանոցում տեղի է ունեցել առաջին անհատական ցուցահանդեսը: 1939թ-ից մասնակցել է ցուցահանդեսների Նյու Յորքում, Հալեպում, Բեյրութում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Հետագայում դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1962թ-ից կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները Երևանում, Հալեպում, Փարիզում, Մոնրեալում, Թբիլիսիում: 1991-92թթ կատարել է ստեղծագործական այց ԱՄՆ: 1993թ. Լոս Անջելեսում տեղի է ունեցել անհատական ցուցահանդես: 1994-96թթ բնակվել է ԱՄՆ-ում: 1996թ. տեղափոխվել է Երևանում, որտեղ 2000թ. և 2004թ. տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսները: 2000թ. հրապարակել է «Ներիր ինձ, Հարություն» հուշագրությունն իր ամուսնու մասին, իսկ 2004թ.` «Մտորումներ» գիրքը: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1986թ.` ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության շքանշանի: Մահացել է Երևանում: