Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՊՈՂՈՍ ԲԻԱԶԲԵԿՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1968թ. փետրվարի 23-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1994-99թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 2000-02թթ՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ 2005թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է։ Հյուրախաղերով շրջագայել է Հայաստանում և Սիրիայում։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Է.Սադոյանի «Գրիգոր Լուսավորիչ» (Գրիգոր Լուսավորիչ), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Հիրակլի արքա), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Ներսես Կաթողիկոս, Վասակ սպարապետ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Կաթողիկոս, Դավիթ Բեկ), «Անուշ» (Մոսի), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Ռուբեն, Նադիր Շահ), Վ.Ա.Մոցարտի «Կախարդական սրինգ» (Զարաստրո), «Դոն Ջովանի» (Դոն Ջովանի), Վ.Բելլինիի «Նորմա» (Օրովեզո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլլո), Ջ.Վերդիի «Աիդա» (Ռամֆիս), «Տրուբադուր» (Ֆերանդո) և այլն: 1996թ. արժանացել է Միհրան Երկաթի անվան մրցանակի, 1997թ.՝ Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական մրցույթի առաջին մրցանակին, 2000թ.՝ Հայ-գերմանական միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար