
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ

Ծնվել է 1980թ. հունվարի 19-ին, Էջմիածնում։ Օպերային երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի ամուսինն է: 2000-05թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2012-14թթ հանդես է եկել Վոլգոգրադի երաժշտական թատրոնում, որտեղ Ջ.Վերդիի «Տրավիատա» օպերայում կատարել է Ալֆրեդի դերերգը։ 2005թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Պուչինիի «Տոսկա» (Կավարադոսսի), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Երիտասարդ գնչու), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Գաստոն), Գ.Դոնիցետտիի «Պողիկտոս» (Ֆելիչե) և այլն: