Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Երգչուհի

9 հունվար, 1925 - 13 հունիս, 2016

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ Հ.Մուսինյանի դասարանը: Դեռ վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին: 1944թ-ից եղել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի (այժմ՝ Ա.Մերանգուլյանի անվան) մենակատար: Մասնակցել է Սայաթ-Նովայի երգերի կատարման մրցույթին և արժանացել առաջին մրցանակին: Երգեցողությունն առանձնացել է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով: Երգացանկը ձևավորել է ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, կոմպոզիտորական երգերով: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն: Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերից: Կատարել է նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն է եղել: Համերգներով հանդես է եկել Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր: 1959թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Երևանում: