Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1967թ. ապրիլի 22-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 17 երաժշտական դպրոցը, Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և ասպիրանտուրայի մեներգեցողության բաժինները։ 1996թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 1998թ-ից դասավանդում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2016թ-ից՝ պրոֆեսոր)։ 1990թ-ից հանդիսանում է նաև «Շարական» անսամբլի մենակատարը, որի հետ ելույթներ է ունեցել Վիեննայում, Լյուբլանայում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Վեհափառ Վազգեն Առաջին ամենայն հայոց կաթողիկոսի «Արարատ» երգի միակ կատարողն է։ Համագործակցել է ազգային օպերայի կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի, Հայաստանի հանրային ռադիոյի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ֆրանսիական «Գզերեմիա» անսամբլի և արտասահմանյան մի շարք մենակատարների հետ: Ձայնագրվել է Իրանում նկարահանված «Սուրբ կույս Մարիամ» ֆիլմում: Համագործակցել է նաև կոմպոզիտորներ Արամ Սաթյանի, Տիգրան Մանսուրյանի, Վարդ Մանուկյանի, դիրիժոր Օհան Դուրյանի, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի և այլոց հետ: Ձայնագրել է հոգևոր երգերի 3 լազերային սկավառակ, որոնցից մեկը 1996թ. թողարկել է ամերիկյան «Celestial Harmonies» ընկերությունը: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա) և այլն: Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվում են նրա շուրջ քառասուն ձայնագրություններ։ Մենահամերգներով շրջագայել է Իտալիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Սլովենիայում, Սիրիայում, Հնդկաստանում, Վրաստանում, Կորեայում, Արցախում և այլուր: Հեղինակել է 5 գիտական աշխատություն`հրատարակված գիտական ժողովածուներում և միջազգային գիտական ամսագրերում: Հյուսիսային Կորեայում կայացած միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, ոսկե գավաթի և մեդալի: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար