Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՆԻ ՅՈՐԵՆՑ

Օպերային երգչուհի

Անի Սարգսյան

Ծնվել է 1984թ. հոկտեմբերի 4-ին, Վրաստանում: Երգել սկսել է վաղ հասակից՝ դեռևս վեց տարեկանում: 1993-2000թթ հաճախել է Երևանի Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոց, որտեղ ուսանել է դաշնամուր և երգեցողություն: 2001-06թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով՝ ստանալով օպերային երգչուհու որակավորում: Ուսմանը զուգահեռ, որպես մենակատար, հանդես է եկել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Օպերային թատրոնում նրա կատարումներից էին, մասնավորապես, Մագդայի և Լորետտայի դերերը Ջ.Պուչինիի «Ծիծեռնակը» և «Ջանի Սկիկի» օպերաներից: 2008թ. տեղափոխվել է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ 2011թ. ավարտել է Ֆրանկֆուրտի Երաժշտության և կատարողական արվեստների համալսարանը՝ պրոֆեսոր Թոմաս Մայերի դասարանը: Նույն թվականին էլ աշխատանքի է անցել Գերմանիայի Քասել քաղաքի օպերային թատրոնում: Տիրապետում է հայերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և ռուսերեն լեզուներին: Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում՝ Ջ.Պուչինիի «Ծիծեռնակը» (Մագդա), «Ջանի Սկիկի» (Լորետտա), «Բոհեմ» (Միմի), Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Կոմսուհի Չեպրանո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Միքաելա), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտա), Գ.Հենդելի «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում» (Կլեոպատրա), «Սավուղ» (Միխալ), Վ.Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» (Դեսպինա), «Կախարդական սրինգը» (Պամինա), Հումփերդինքի «Հենզել և Գրետել» (Գրետել) և այլն: 2002թ. Երևանում արժանացել է Երաժշտական միջազգային մրցույթի երիտասարդական մրցանակի, 2004թ.՝ Կալենինգրադի «Սաթե սոխակ» երաժշտական միջազգային մրցույթի «Երիտասարդ հայտնություն» մրցանակի, 2005թ.՝ Կիևի Դելֆյան խաղերի երաժշտական միջազգային մրցույթի բրոնզե մեդալի, 2006թ.՝ Երևանի Տաթևիկ Սազանդարյանի անվան հանրապետական մրցույթի երկրորդ մրցանակին, 2009թ. Շվեյցարիայի Հալդենշտայն ամրոցում՝ «Կարմեն» օպերայի մրցույթի առաջին մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար