Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1975թ. նոյեմբերի 20-ին, Երևանում։ 1990-93թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտագիտական բաժնում, 1993-99թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գոհար Գասպարյանի դասարանում: 1999-2000թթ ուսումը շարունակել է կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: 2001-02թթ վարպետության դասեր է ստացել օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանից: ՀՀ պետական ակադեմիական կապելլայի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին հանդես է եկել որպես մենակատար: 1999թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Բելգիայում, Լիբանանում, Ավստրիայում, Ռուսաստանում և այլուր: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Վերդիի «Աիդա» (Աիդա), «Տրավիատա» (Վիոլետտա), «Տրուբադուր» (Լեոնորա), Վ.Բելլինիի «Նորմա» (Նորմա), Ջ.Պուչինիի «Տոսկա» (Տոսկա), Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Սանտուցցա), Վ.Ա.Մոցարտի «Կախարդական սրինգ» (Առաջին և Երկրորդ տիկին), Ա.Տերտերյանի «Երկրաշարժ» (Աղջիկ), Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Լիզա) և այլն: 1999թ. Լիբանանում դարձել է Վոկալիստների միջազգային մրցույթի դափնեկիր, իսկ 2007թ. Կորեայում՝ «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթ-փառատոնի ոսկե մրցանակակիր և «Օպերային երգեցողություն» անվանակարգի դափնեկիր:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար