Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

Տրդատ Պալյան

Բանասեր, մատենագետ, բանահավաք

Արշակ Բրուտյան

Երգահավաք, գեղանկարիչ

Վահան Մալեզյան

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Կառլեն Անանյան

Ճարտարապետ

Ռոզա Պետրոսյան

Բանաստեղծ, արձակագիր

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Մարինե Մինասյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱՐԾՎԻԿ ԴԵՄՈՒՐՉՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1971թ. օգոստոսի 6-ին, Երևանում։ Սովորել Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում՝ պրոֆեսոր Ս.Սարաջյանի դասարանում: 2001թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: 2003թ. հրավեր է ստացել Սարատովի օպերային թատրոնից կատարել Վիոլետայի դերերգը Վերդիի «Տրավիատա» օպերայում: 2007թ. Մոսկվայի կոնսերվատորիայում և Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոնում Վլադիմիր Մինինի ղեկավարությամբ մասնակցել է Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» օպերայի կատարմանը։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Յ.Հայդնի «Դեղագործը» (Գրիլետա), Վ.Ա.Մոցարտի «Կախարդական սրինգ» (Գիշերային թագուհի), «Դոն Ժուան» (Ցերլինա), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Վիոլետտա), «Ռիգոլետտո» (Ջիլդա), Ջ.Պուչինիի «Մադամ Բատերֆլայ», «Տուրանդոտ», Ժ.Բիզեի «Կարմեն» (Ֆրասկիտա), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Ա.Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ» (Շուշան), Ա.Տերտերյանի «Երկրաշարժ» (Աղջիկ) և այլնՀամերգներով հանդես է եկել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում և այլուր: 2016թ-ից հանդես է գալիս նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում: 1998թ. Սիցիլիայում դարձել է Վ.Բելինիի անվան մրցույթի դափնեկիր, իսկ 2001թ. Սանկտ Պետերբուրգում՝ Ե.Օբրազցովայի անվան մրցույթի դափնեկիր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար