
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՕԿՍԵՆՀԵՄ

Վահագն Պապայան` բաս կիթառ
Աշոտ Կորգանյան` հարվածային
Վարդան Գասպարյան` կիթառ
Վարդան Հարությունյան` ստեղնաշար
Արամ Ասատրյան` ջութակ
Հիմնադրվել է 2001թ., 1990-ականների առաջին կեսում գործող «Dumbarton Oaks» խմբի անդամներ Վահագն Պապայանի, Աշոտ Կորգանյանի և Վալերի Տոլստովի նախաձեռնությամբ: Խումբը ներկայացնում է սիմֆո-պրոգ երաժշտական ուղղությունը` համատեղելով ակադեմիական սիմֆոնիզմի կոմպոզիցիոն սկզբունքները ավանդական ռոք հնչողության հետ: Երկացանկը կազմված է հիմնականում խմբի անդամների ստեղծագործություններից և ակադեմիական ու ռոք երաժշտության դասական նմուշների հեղինակային մշակումներից: Ձեռագրին բնորոշ են բարդ պոլիռիթմիկ հյուսվածքները, պոլիֆոնիկ ձայնատարությունը, խառը չափերը, միաժամանակ` հարուստ մեղեդայնությունն ու հագեցած հարմոնիկ լեզուն: 2002թ. ձայնագրվել է խմբի «Woden’s Eve Live» համերգային ձայնասկավառակը, որը բարձր գնահատականի է արժանացել պրոգրեսիվ ռոքի ոլորտում մասնագիտացող հեղինակավոր միջազգային ամսագրերի կողմից, ինչպիսիք են՝ «Classic Rock Society», «Expose», «Gibraltar Encyclopedia of Progressive Rock»: 2004թ. Հայաստանում, Բրիտանական խորհրդի աջակցությամբ, խումբը նախաձեռնել է ռոք-խմբի և փայտյա փողային կվինտետի համար գրված «Բիթլզ-ֆանտազիա» հնգամաս սյուիտի պրեմիերան: 2007թ. թողարկել է «The Conquest of the Pacific» ձայնասկավառակը, ֆրանսիական «Musea» լեյբլի կողմից: Խմբի անդամներից բացի ձայնագրությանը մասնակցել են մի շարք ակուստիկ գործիքներ (հոբոյ, ֆագոտ, տավիղ, թավջութակ, կլառնետ, գալարափող) ներկայացնող հրավիրյալ երաժիշտներ, ինչի շնորհիվ խմբի հնչողությունը կամերային մինի-օրկեստրի որակ է ստացել: Խմբի նախկին անդամներից են եղել Վալերի Տոլստովը (ֆլեյտա, ստեղնաշար), Աննա Ադամյանը (ստեղնաշար) և Կորյուն Բոբիկյանը (ջութակ):