Գրիգոր Գապասաքալյան

Բանաստեղծ, երաժիշտ, խազագետ

Հովսեփ Արղության

Եկեղեցական, մշակութային գործիչ

Սմբատ Դավթյան

Թատերագետ, լեզվաբան

Կարապետ Իբրըիլյանու

Արձակագիր, բանասեր, թարգմանիչ

Քրիստափոր Քուշնարյան

Կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան

Արարատ Ղարիբյան

Գեղանկարիչ

Արամ Ղարիբյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Սուրեն Ստեփանյան

Գեղանկարիչ

Գևորգ Աճեմյան

Արձակագիր

Արամ Սաթյան

Կոմպոզիտոր

Գեորգի Մանգասարյան

Կիթառահար, երգիչ

Լևոն Տեպիկյան

Գեղանկարիչ

Մարինա Գրեգ

Հաղորդավար

 

 

 

 

ՆԱՐԻՆԵ ԱՆԱՆԻԿՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1976թ. ապրիլի 19-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որից հետո ուսումը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2001թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է։ Հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, Կամերային երգչախմբի և նվագախմբի, «Սերենադ» և «Տաղարան» համույթների հետ, նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից հրավիրված դիրիժորների հետ: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Լոլա), Ջ.Պուչինիի «Քույր Անժելիկա» (Դքսուհի), «Մադամ Բատերֆլայ» (Սուձուկի), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օլգա, Ֆիլիպևնա), Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Վ.Բելլինի «Նորմա» (Ադալջիզա), Ջ.Վերդիի «Տրուբադուր» (Ազուչենա), «Ռիգոլետտո» (Մագդալենա), «Աիդա» (Ամներիս), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Փառանձեմ), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Ալմաստ), Յ.Ս.Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու», «Չարչարանքներ ըստ Մաթեոսի», Հենդելի «Մեսսիա», Ջ.Բ.Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր», Վ.Ա.Մոցարտի «Ռեքվիեմ», Լ.Բեթհովենի «Հանդիսավոր մեսսա», «9-րդ սիմֆոնիա» և այլն: Մասնակցել է Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր», «Պլատոնովյան», «Ամերիկա-Հայաստան. երաժշտությունն այսօր», Լիբանանի Բեյթեդդին և այլ փառատոների:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար