Գաբրիել Պատկանյան

Բանաստեղծ, արձակագիր, պատմաբան

Աբգար Բալթազար

Գեղանկարիչ, արվեստաբան

Սենեքերիմ Տեր-Հակոբյան

Բանասեր, մանկավարժ

Հակոբ Ազատյան

Փորագրիչ

Նադեժդա Սիմոնյան

Կոմպոզիտոր

Ալեքսեյ Պապովյան

Քանդակագործ

Գետիկ Բաղդասարյան

Քանդակագործ

Հելեն Սեգարա

Երգչուհի

Հայկ Հովհաննիսյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՆՈՒՄՅԱՆ

Ասմունքող, փիլիսոփա

28 հունվար, 1943 - 25 սեպտեմբեր, 2009

Ծնվել է 1943թ. հունվարի 28-ին, Հայաստանի Խաշթառակ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է ԵՊՀ-ում: Դերասանական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներին: 1963թ. մասնակցել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված ասմունքի, 1965թ. և 1967թ.՝ հանրապետական փառատոն-մրցույթներին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի և առաջին կարգի դիպլոմի: Հանդես է եկել հայական գաղթավայրերում: Առաջինն է աշխարհիկ բեմ հանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»: 1988թ, ստացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1994թ.՝ դոցենտ): 1996-2003թթ Հայաստանի հանրային ռադիոյով վարել է «Լուսամատյան» հեղինակային ծրագիրը, իսկ 2001թ-ից «Երևան» հեռուստաընկերությամբ՝ «Երկիր Նաիրի» պոեզիայի սրահը: 1999թ. հրատարակվել է նրա «Նամակ Նանեին» բանաստեղծությունների ժողովածուն: 2002թ. արժանացել է ամերիկյան կենսագրական ինստիտուտի «Տարվա կին» կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար