Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1980թ. ապրիլի 22-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: Սովորել է նաև Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1997-2003թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մեներգչուհի: 2003թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում` Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգչուհի» (2004թ.), «Ռադիո Վան» ռադիոկայանի «Լավագույն երգ» մրցանակ (2005թ., «Մայրիկ»), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դուետ» (2005թ., Ֆլորա Մարտիրոսյանի հետ), «Տարվա լավագույն երգչուհի» (2015թ.), Մոսկվայի «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դուետ» (2013թ., Արման Հովհաննիսյանի հետ) և այլն: 2007թ. Լոս Անջելեսի «Ալեքս» թատորնում հանդես է եկել առաջին մենահամերգով: Հյուրախաղերով և համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մենահամերգներով հանդես է եկել Երևանում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, ՀՀ մի շարք մարզերում: Թողարկել է «Որ հիշես» (2004թ.), «About me» (2005թ.), «Live in concert» (2006թ.), «Շնորհակալ եմ» (2013թ.) ձայնասկավառակները և 2 տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: 2005թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Կինկոմ» հաղորդումը, 2006թ.՝ «Շանթ» հեռուստաընկերությունում` «Հայսուպերսթար 3» նախագիծը, 2009-11թթ՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը: