Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1961թ. փետրվարի 16-ին, Ախալքալաքում: 1977թ. ավարտել է տեղի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 4 հայկական միջնակարգ դպրոցը, 1982թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1985թ.՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ 1989թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը 19-րդ դարի առաջին 30-ամյակին» թեմայով՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1986թ-ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում` նախ որպես լաբորանտ, ապա` գիտաշխատող, գիտքարտուղար, գիտական հարցերով փոխտնօրեն։ 2002թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի 1-ին քառորդին» թեմայով (2004թ-ից՝ պրոֆեսոր)։ 2006-15թթ եղել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ։ 2002թ-ից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է, 2015թ-ից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Գլխավորում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական և պատմության ինստիտուտում գործող 004 Հայոց պատմության մասնագիտական խորհուրդները։ Բազմիցս եղել է Հայաստանի տարբեր բուհերի պատմության ֆակուլտետների պետական քննական հանձնաժողովի նախագահ։ ԵՊՀ խորհրդի, պատմության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի, Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտական խորհուրդների և մի շարք գիտական հանդեսների (Լրաբեր հասարակական գիտությունների, Բանբեր Հայաստանի արխիվների, Կանթեղ, Պատմություն և մշակույթ և այլն) խմբագրակազմերի անդամ է։ Հեղինակել է 11 գիրք և ավելի քան 150 գիտական հոդված։ Գիտական զեկուցումներով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակի մեջ մտնում են Արևմտյան Հայաստանի, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության (1915թ.), Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերը։ Պատմաբանի աշխատությունները լույս են տեսել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, Արգենտինայում, Հունգարիայում` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, պարսկերեն, իսպաներեն, թուրքերեն, հունգարերեն լեզուներով։ Գիտական աշխատանքին զուգահեռ վարել է նաև մանկավարժական գործունեություն: Հայոց պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում, ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայում: 2004-06թթ եղել է նաև Երևանի բժշկական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է ութ թեկնածուական ատենախոսություն, որոնք նվիրված են Հայաստանի պատմական ժողովրդագրության և ցեղասպանության թեմաներին: Խմբագրել է մի շարք գիտական աշխատություններ: 2010թ-ից Հայոց պատմության և մշակույթի պատմության դասախոսությունների շարք է իրականացրել Հայոց բանակում` նպատակ ունենալով բարձրացնել հայ զինվորականի պատմաճանաչողական և ռազմահայրենասիրական ոգին։ Զեկուցումներով և դասախոսություններով հանդես է եկել մոտ երկու տասնյակ երկրներում կազմակերպված միջազգային գիտաժողովներում, սփյուռքահայ հասարակության առջև: 1997-2009թթ Արևմտյան Հայաստանում նկարահանած տեսանյութի հիման վրա պատրաստել է հեռուստատեսային ֆիլմեր («Կարոտի Էրգիր», 2006թ., «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը», 2008թ. և այլն): 2007թ. բարձրացել է Արարատ լեռան գագաթը, և դրա հիման վրա ստեղծել «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» գիրքը և ֆիլմը (2008թ.): Հրատարակվել են նաև նրա «Էրզրում» (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն, 1994թ.), «Ջավախք» (1999թ.), «Նյութեր Ախալցխայի և Ախալքալաքի դպրոցների պատմությունից (19-րդ դար-20-րդ դարի սկիզբ)» (2005թ.), «Ջավախքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» (2003թ.), «Հայաստանի պատմության և ժողովրդագրության հիմնահարցեր» (հոդվածների ժողովածու, 2011թ.) և այլ աշխատություններ: 1994թ. արժանացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակի, 2003թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2004թ.՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի, 2006թ.՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալի, 2010թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալի, 2011թ.՝ ԵՊՀ ոսկե մեդալի, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի, «Մանկավարժական Համալսարան» հուշամեդալի, 2015թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար